1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը  

Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մտադիր է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը դաժան վերաբերմունքի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun-ը: Ըստ պարբերականի, դաժան վերաբերմունք ասելով Ջոկովիչն ու փաստաբանների խումբն ի նկատի ունի սերբ թենիսիստի` վիզայի չեղարկումից հետո Մելբուռնի հատուկ կարանտինի համար նախատեսված հյուրանոցում պահելը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը: Ավստրալական դատարանը կրկին մերժել է Նովակ Ջոկովիչի՝ վիզա տրամադրելու հայցը, և թենիսիստն արդեն իսկ լքել է Ավստրալիան:

Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և ձերբակալվել էր պատվաստված լինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկել էր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը, սակայն Ավստրալիայի իշխանությունները կրկին չեղարկել են սերբ թենիսիստի վիզան:

Australian Open-ը մեկնարկել է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 30-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]