Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանը և Մելքումյանը առաջատարից ետ են կես միավորով  

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանը և 
Մելքումյանը առաջատարից ետ են կես միավորով

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մրցում էր Շանթ Սարգսյանի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը:

Այս տուրից հետո 3-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը  և Հրանտ Մելքումյանը։ Նրանք առաջատարից ետ են կես միավորով:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է  8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցում են  357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից  142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]