News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հավանական է, որ այս տարին փակենք ՀՆԱ 7 տոկոսը գերազանցող աճով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, արդեն ամփոփված են 11 ամիսների տվյալները, ըստ որի 7,3 տոկոս աննախադեպ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել. «Մենք ունենք առաջատար ուղղություններ՝ արդյունաբերություն, ծառայություններ եւ առեւտուր: Արդյունաբերությունն աճել է ավելի քան 12 տոկոսով, ծառայությունների եւ առեւտրի դեպքում աճն ավելի քան 14 տոկոս է, ինչն ուրախացող հանգամանք է՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում արտահանման շատ բարձր ցուցանիշների ազդեցությամբ: Ունենք արտահանման աճ մինչեւ 23 տոկոս»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ հաջորդ ուրախալի լուրն այն է, որ վերջին 10 ամիսներին բացասական ցուցանիշից հետո գյուղատնտեսությունում դրական ցուցանիշ է արձանագրվել թեկուզ փոքր. «Հույս ունենք, որ տարեվերջին տնտեսության ակտիվության ցուցանիշը կմնա այն ցուցանիշին, ինչպիսին հիմա է»:

Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ արեւտի եւ ծառայությունների ոլորտում 14 տոկոսից ավելի աճը մեծ չափով պայմանավորված է ներգնա զբոսաշրջության աճով:

«Տնտեսական աճը միշտ շատ մոտ է տնտեսական ակտիվությանը: Այդ երկու թվերը տարբերվում են այն դեպքում, երբ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են եղել: Եթե նախորդ տարվա կառուցվածքը լիներ, ապա որքան կլիներ տնտեսական ակտիվությունը, նույնքան կլիներ ՀՆԱ աճը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կառավորությունը հայտարարում է, որ տարին կփակվի 4,5 տոկոս տնտեսական աճով, Տիգրան Խաչատրյանն ասաց. «Անհամեմատ ավելի բարձր կլինի: Տարեվերջին մնացել է 10 օր, եկեք սպասենք կտեսնենք: 7 տոկոսը գերազանցող աճ հավանական է, որ կլինի»:

Հարցին, թե որքանո՞վ հնարավոր կլինի առաջիկա տարիներին պահպանել այդ 7 տոկոսանոց աճը, փոխնախարարը պատասխանեց. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արտահանումը բարձր տեմպերով շարունակի աճել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ