211652_close_icon
views-count1213 դիտում article-date 15:53 25-09-2020

ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝ - 1877105, - 1877106, - 1877107, - 1902440, - 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 0101178120 փորձագիտական եզրակացությունն է։ Դրա համաձայն՝ «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի պիտանիության ժամկետի 18-րդ ամսում իրականացված ընթացիկ կայունության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լաբորատորային ստուգման տվյալները դուրս են ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիայի սահմաններից: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է դեղերի շրջանառությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ անմիջապես դադարեցնել նշված դեղի շրջանառությունը եւ վերադարձնել նշված սերիաների ողջ խմբաքանակները մատակարարներին։

Նմանատիպ նյութեր