211652_close_icon
views-count124986 դիտում article-date 12:56 15-03-2019

Դաժան սպանություն Տավուշի մարզում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են մայրասպանին և հանցագործության գործիք կացինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գեորգի Միրզոյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Վասիլ Սարգսյանը: Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը: *** [color=#EF2929]Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մի պահ տեսանք, որ Իջևանի ոստիկաններրը ինչ որ բան էին ծածկոցով տեղափոխում: Հետո իմացանք, որ մահացածը մինչև հիվանդանոց տեղափոխվելը վիրավոր է եղել ու Իջևանի ոստիկանները՝ Իջևանի բաժնի պետի օպերծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի, հետաքննիչ Արսեն Սողոմոնյանի, հերթապահ մասի վարորդ Գարիկ Գրիգորյանի և մեր թաղի տեսուչ (նկատի ունեն համայնքային ոստիկանին) Արմեն Աթաբեկյանի հետ տանից մոտ 1 կիլոմետր ոտով վիրավորին տեղափոխեցին իրենց ավտոմեքենայի մոտ, որից հետո էլ արդեն ավտոմեքենայով էլ տեղափոխեցին Իջևանի հիվանդանոց: Ճիշտ է, ոստիկանները վիրավորին շուտ հասցրին հիվանդանոց, բայց ցավոք, հարվածները կյանքի հետ անհամատեղելի էին»: [/color] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ոստիկանները վիրավորին տեղափոխում էին հիվանդանոց, ոստիկաննների մյուս խումբն էլ տաք հետքերով հայտնաբերեց մայրասպանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր