Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փուլային տարբերակի շուրջ բանակցել է Սերժ Սարգսյանը․․․ որն է ՀՀԿ-ականների «հաղթաթուղթը», և ինչի շուրջ է աղմուկը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե այժմ բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում, հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակներում իրարամերժ գնահատականների արժանացավ: Իհարկե, Հայաստանի արտգործնախարարը ըստ էության հերքեց, թե Հայաստանը բանակցում է փուլային կարգավորման շուրջ, բայց այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների բարձրացրած աղմուկն է։

Այն, որ ՌԴ արտգործնախարարը նման հայտարարություն է անում աշխարհաքաղաքական որոշակի շահերից ելնելով, նաև, հնարավոր է, Հայաստանի ներքին քաղաքական կյանքի որոշ դրվագների հետ կապված դժգոհություն ունենալու պատճառով՝ ակնհայտ է։ Բայց հետաքրքիր է, երբ ՀՀԿ-ականներն այժմ մեծ աղմուկ են բարձրացրել, խոսում են անվտանգությունից, տարածք հանձնելու անթույլատրելիությունից, ինչո՞ւ էին լռում, երբ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանը Կիսելյովին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել Կազանյան փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը վերջին պահին մերժել է։ Իսկ հիշատակված փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հենց նույն վերը նշված փուլային տարբերակով կարգավորումն է։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակները ինչպես բանակցային գործընթացում հայ-ադրբեջանական կողմերի, այնպես էլ ներքաղաքական դաշտում նորություն չեն: «Դա եղել է թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում՝ մոտ 25 տարի։ Չմոռանանք, որ 1998 թվականի իշխանափոխությունը ևս կապված էր այս երկու տարբերակների քննարկման հետ։ Ըստ էության այդ իշխանափոխությունը ՀՀ քաղաքական էլիտայի ու ազդեցիկ գործիչների միջև եղած անհամաձայնության արդյունք էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ քաղաքագետն ընդգծեց. «Ինչ խոսք, մենք միշտ նկատել ենք, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այս երկու տարբերակները անընդհատ ձգելով, քննարկելով, տանել-բերելով, ի վերջո 2007 թվականին ի մի են բերել այս ամենը մի փաստաթղթի մեջ, որը մենք անվանում ենք Մադրիդյան սկզբունքներ։ Եթե ուշադրություն դարձնեք այդ սկզբունքներին, ապա այն մեծամասամբ փուլային տարբերակ է։ Հիմա նրանք, ովքեր փորձում են ապացուցել, որ այդ փուլային տարբերակը նախկինում չի եղել՝ դա հիմնավորում են նրանով, որ իրենք այդ սկզբունքներն այլ կերպ են մեկնաբանում, իսկ Ադրբեջանում՝ ուրիշ։ Հիմա էլ կարծես դիսկուրսը գնում է ոչ թե սկզբունքների բուն ձևակերպման, այլ դրա մեկնաբանման շուրջ։

Դուք ճիշտ նշեցինք՝ հետագա Կազանյան փաստաթուղթն ըստ էության Մադրիդյան սկզբունքների վերախմբավորված տարբերակն էր։ Բայց անկեղծ ասած՝ քանի որ բանակցային գործընթացն ունի դիվանագիտական գաղտնիություն, մինչ օրս պաշտոնապես ո՛չ Մադրիդյան սկզբունքները, ոչ էլ Կազանյան փաստաթուղթը պաշտոնապես չեն հրապարակվել, շեշտում եմ՝ պաշտոնապես։ Մամուլում կան տարբերակներ, գուցե դրանք համապատասխանում են իրական փաստաթղթին, բայց ամեն դեպքում քաղաքական գործիչները և բանակցային գործընթացի մասնակից մարդիկ ակնարկներ են արել այդ մասին։ Թեպետ պաշտոնական տարբերակը չկա, մի բան պարզ է՝ դա չի նախատեսում փաթեթային լուծում։ Այն, որ մինչև հիմա կարգավորման գործընթացն առաջ չի գնացել, հենց միայն այն պատճառով է, որ Հայաստանն ու Արցախը պահանջել են փաթեթային լուծում, բոլոր խնդիրների շուրջ համաձայնության մեջ մտցնել առաջին ու կարևոր հարցը՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը»։

Ըստ մեր զրուցակցի՝ կա մի հետաքրքիր մոտեցում այս հարցի շուրջ. «Դավիթ Բաբայանի մեկնաբանությունից ես լսեցի, որ կարելի է պնդել, որ փուլային տարբերակում առաջին փուլը լինի Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը, Ադրբեջանի կազմից դուրս պետական կարգավիճակի ճանաչումը հանրաքվեի միջոցով, հետո նոր փուլային տարբերակի մյուս քայլերը դնել, տեսնել՝ որն է հնարավոր իրականացնել, որը՝ ոչ։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է. եթե այդքան շատ պնդում են, որ պետք է փուլային տարբերակ լինի, թող տեղափոխություն անեն։ Իհարկե, սա նույնպես Ադրբեջանի կողմից չի ընդունվի, և նույնիսկ կշարունակվի անօգուտ բանակցային գործընթացը, իսկ թե լուծումը որն է՝ հայտնի չէ։ Ես բանակցային գործընթացի մանրամասներին չեմ տիրապետում, բայց մասնագիտությանս բերումով ծանոթ լինելով ամբողջ պատմությանը՝ կարծում եմ, որ պետք է ավելի արդյունավետ ու հիմնականը դարձնել երկկողմանի բանակցությունները, որովհետև աշխարհաքաղաքական ներկայիս իրողության պայմաններում, երբ Արևմուտքը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին, կիրառում է պատժամիջոցներ, երբ համանախագահող երկրները բախվում են իրար և՛ տնտեսական ճակատում, և՛ Սիրիայում, և՛ Ուկրաինայում, և՛ էներգետիկ աշխարհաքաղաքական խաղերի մեջ են թաղված, նրանք ամեն մի պարագայում ձգտում են իրենց շահերը առաջ տանել։ Դժվար թե գտնվի մի ընդհանուր բանաձև, որը համապատասխանի բոլորին՝ և՛ համանախագահներին, և՛ Հայաստանին ու Ադրբեջանին, և նաև Իրանին ու Թուրքիային, որոնք նույնպես Մինսկի խմբի անդամներ են ու ունեն իրենց հետաքրքրությունները»։

Գարիկ Քեռյանի դիտարկմամբ՝ առավել ռեալ է բանակցությունների մակարդակը իջեցնել դեպի երկկողմանի բանակցությունների մշտական վարում. «Այդ ձևաչափը 1998 թվականից սկսած կա, որը սկսվել է Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներով և հետագայում շարունակվել է այլ ղեկավարների միջև։ Գուցե այս ձևով հնարավոր լինի գալ մի ընդհանուր հանգրվանի։ Իսկ ներկա իրավիճակը ես համարում եմ փակուղային, բեկումը կարող է լինել շատ վտանգավոր։ Վտանգավոր այն իմաստով, որ ուժային մեկ կենտրոնի կողմից կարող է տարածաշրջանում ձեռք բերվել բացարձակ գերակայություն, որը կարող է առևտրի գնալ Ադրբեջանի հետ ու ուժային մեթոդներով պարտադրել մի լուծում, որը կարող է լինել ոչ հայանպաստ»։

Դիտարկմանը, թե որքան էլ նորմալ լինի ներքաղաքական դիսկուրսի առարկա դարձնել կարգավորման տարբերակները, ինչքանո՞վ է ազնիվ Փաշինյանի կառավարությանը մեղադրել փուլային տարբերակով հող հանձնելու մեջ, երբ նույն Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել է նման պատրաստակամության մասին, քաղաքագետն արձագանքեց. «Ես մի հանգամանք նշեցի, որ ճիշտ է, փուլային տարբերակը 2007 թվականից կա և առկա է և՛ Մադրիսյան, և՛ Կազանյան փաստաթղթերում, բայց հիմա աղմուկը բարձրացվում է այն հարցի շուրջ, որ իրենք ուրիշ կերպ են մեկնաբանել, ու այդ սկզբունքների մեկնաբանման շուրջ է եղել անհամաձայնությունը։ Հաղթաթուղթ է նաև այն, որ դա ի վերջո չի ստորագրվել և փաստացիորեն մնացել է որպես պարզապես փաստաթուղթ։ Կա նաև հետևյալ կանխավարկածը, որ տակտիկական քայլ է եղել՝ չկորցնել Մինսկի խմբի համանախագահող երկրների վստահությունը՝ կա՛մ ժամանակ շահել, կա՛մ ապագայում ավելի հայանպաստ ծրագրի հասնել։ Նորից եմ կրկնում՝ հաղթաթուղթն այն է, որ փաստաթուղթը թողնում է փուլայինի տպավորություն, բայց մեկնաբանել ենք այնպես, որ առաջնային պլան բերենք Ղարաբաղի կարգավիճակի ճշտման հարցը։ Մեծ հաշվով՝ ավելի լավ կլինի հարցնել այն մարդկանց, ովքեր հիմա նման աղմուկ են բարձրացնում»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու այժմ Լավրովը նման հայտարարությամբ հանդես եկավ, Գարիկ Քեռյանը նշեց. «Չպետք է շատ սենսացիոն ու ցավագին ընդունել։ Եթե 12 տարի շարունակ բանակցային գործընթացում դա են քննարկել, այդ մարդն էլ այն երկրի արտգործնախարարն է, որը եռանախագահների մեջ է ու ինֆորմացված՝ բա ի՞նչ պետք է ասեր, հո չէ՞ր ասելու՝ փաթեթային լուծում է։ Ըստ էության Հայաստանի փաթեթային լուծման առաջարկը երբևիցե հաջողության չի հասել։ Ամեն դեպքում մինչև այս պահը հայկական դիվանագիտության՝ անվտանգության տեսակետից առաջընթացն այն է, որ մինչ այսօր պահպանվում է ստատուս քվոն, ու անվտանգության գոտի հանդիսացող շրջանները դեռևս Ադրբեջանին չեն հանձնվել։ Դրանք Արցախի անվտանգության և գոյության համար շատ կարևոր պայման են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում