Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Հայաստանին ցույց են տվել լուծումը. այն մոտ է, բայց ցանկությունն է հեռու

Հայաստանում հանրային ակտիվ շրջանակներն արդարացիորեն փորձում են հասկանալ, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը, որ ընդունվել է օրերս և որը պատրաստվում է ստորագրել նաև նախագահ Թրամփը: Ընդ որում, հատկանշական է, որ փաթեթն անհանգստություն է առաջացրել նաև Եվրամիությունում, որտեղ տագնապում են, որ այն կարող է սահմանափակել նաև ԵՄ շահերը շոշափող ոլորտներ, ազդելով ԵՄ տնտեսության վրա: Եթե մտահոգ է անգամ ԵՄ-ն, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ռիսկ է պարունակվում Հայաստանի համար: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի տնտեսությունն իր բնույթով փակ է և ուղիղ ազդեցություն պատժամիջոցներից սպասել թերևս պետք չէ, իսկ ահա անուղղակի իմաստով ազդեցությունը կարող է լինել, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ հարաբերության մասով: Փորձագետներից շատերն առաջարկում են ուշադրություն դարձնել նաև այդ հանգամանքի վրա՝ Իրանի ուղղության: Այստեղ իհարկե պետք չէ շփոթել մեկը մյուսի հետ և հարկ է դիտարկել իրավիճակներն առանձին, հատկապես նկատի առնելով այն, որ պատժամիջոցները, դրանք իհարկե քաղաքական երևույթ են և ենթակա են իրական քաղաքականության տրամաբանությանը:

Այդպիսով, նախ Ռուսաստանի մասով: Պատժամիջոցների հետևանքով Հայաստանի հիմնական ռիսկերն այստեղ երկուսն են՝ Ռուսաստանի շուկայի գնողունակության անկում, տրանսֆերտների նվազում: Խոսքն այս դեպքում կարող է լինել արդեն իսկ առկա ռիսկերի ավելացման մասին, այսինքն՝ արդեն իսկ նվազող տրանսֆերտների ծավալի հնարավոր նոր նվազման, և շուկայում հնարավոր խնդիրների նոր ալիքի մասին: Այստեղ հայկական բիզնեսը, նաև արտագնա աշխատանքի մեկնողները ինչ որ իմաստով հարմարվել են արտակարգ պայմաններին և ձեռք բերել որոշակի ճկունության հմտություններ կողմնորոշվելու համար: Հետևաբար, հետևանքը նոր, աղետալի, կամ էական կորստաբեր դրսևորումներով չի սպառնում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած այն վիճակում չէ, որ կտրուկ ազդեցությունների բացակայությունը լինի թեթևացած շունչ քաշելու պատճառ: Որովհետև Հայաստանի տնտեսությանը կտրուկ արդյունքներ, կտրուկ վերել է պետք աղետի առաջ չկանգնելու համար: Ըստ այդմ, եթե անգամ ՌԴ դեմ նոր պատժամիջոցները չլինեին, Հայաստանի տնտեսության վիճակը և մարտահրավերները դրանից շոշափելիորեն ավելի թեթև չէին լինելու: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պատժամիջոցների քաղաքականության սկզբից ևեթ հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին աջակցել հնարավոր կորուստները նվազեցնելու հարցում:

Գործնականում, Նահանգները շարունակում է այդ աջակցության պատրաստակամության մասին հայտարարությունները և անգամ բավական կոնկրետացնում դրանք, խոսելով անգամ ներդրումային 8 միլիարդ հեռանկարի մասին, տալով քաղաքական մեսիջներ ու ազդակներ, որոնց ընդամենն անհրաժեշտ է պատասխանել շատ պարզ բովանդակությամբ՝ իրական քայլեր քաղաքական և տնտեսական համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Ըստ այդմ, խնդիրը գործնականում Հայաստանում է, Հայաստանի տնտեսա-քաղաքական գործողությունների, վարքագծի մեջ, հետևաբար ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների հետևանքի վերաբերյալ անհանգստությունն ու քննարկումը որքան էլ բնական է, նույնքան տրամաբանական պետք է լինի եզրահանգումը՝ լուծումները Հայաստանում են, և դրանք կան: Այլ հարց է, թե արդյո՞ք կա դրանց քաղաքական կամք և ցանկություն, դրանք իրականացնելու պատրաստ իշխանությունը, կամ իշխանությանն այդ քայլերին մղող հանրային առողջ ճնշում: Նույն կերպ է խնդիրը նաև Իրանի ուղղությամբ հնարավոր ազդեցության մասով: Բանն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում Նահանգները արտահայտում է հայ-իրանական հարաբերության խորացմամբ շահագրգռություն, դրանում տեսնելով ռուսական գերազդեցությունը այսպես ասած բալանսավորելու հնարավորություն: Հայաստանն ի վերջո Իրանի հետ իր հարաբերության ծավալով որևէ կերպ չի կարող սպառնալիք հանդիսանալ միջազգային անվտանգությանը: Ավելին, Իրանը ղարաբաղյան հարցում իր քաղաքական ռազմավարական կեցվածքով ու աջակցության անգամ նպաստում և օգնում է Հայաստանին լուծել միջազգային նշանակություն ունեցող անվտանգության խնդիրներ:

Ամբողջ հարցն այն է, որ Իրանի ուղղությամբ Հայաստանը վաղուց գտնվում է պատժամիջոցների ռեժիմում, բայց ոչ թե արևմտյան, այլ ռուսական: Ռուսաստանն է, որ իր ազդեցությունը փորձում է ամեն կերպ կիրառել Իրանի ուղղությամբ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը զսպելու համար, որպեսզի այդ քաղաքականությունը չտա իր ռազմավարական նշանակության պտուղներն ու չբերի Մոսկվայից Հայաստանի կախվածության աստիճանի նվազման, չօժտի Հայաստանն ավելի ինքնուրույն լինելու ներուժով և հնարավորություններով: Այստեղ, շահերի համադրությամբ հանդերձ, Հայաստանն ունի ոչ թե Արևմուտքի քայլերից մտահոգության, այլ հակառակը՝ Արևմուտքի օգնությամբ ռուսական «պատժամիջոցներից» ձերբազատվելու, այդ ռեժիմից դուրս գալու և Իրանի հետ իրական քաղաքականության ռեժիմում ինքնիշխան քաղաքականություն վարելու խնդիր: Առնվազն այդ բեկման հարցում Հայաստանի և ԱՄՆ շանը շոշափելի է, ներառյալ Իրանի շահը՝ չնայած Իրան-ԱՄՆ հարաբերության հակասականությանը: Թե ինչ տրանսֆորմացիա կլինի հետագա խորացման դեպքում, դա արդեն ժամանակի և քննարկման հարց է, բայց բեկման հարցում Հայաստանի խնդիրը ակնառու է, և այստեղ սահմանափակումները Արևմուտքից չեն, այլ հյուսիսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում