Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը եւ 20 տարի ազատազրկելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը եւ 20 տարի ազատազրկելը Ադրբեջանի 
հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 8-ին մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զոհրաբյանն ասել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին եւ պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։ Զոհրաբյանը

միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

«Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանը արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ով հունիս ամսին Ադրբեջանին սահմանակից հայկական Բերդավան գյուղից, ըստ ամենայնի տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում։ Երիտասարդը Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեց որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ եւ միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Հարգելի գործընկերներ, այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական պրոպագանդան՝ լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել եւ չէր կարող ծառայել, որովհետեւ ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապված խնդիրներ»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է։

Ըստ նրա՝ ակնհայտ է մեկ բան՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված դատավճիռը պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելու հանգամանքով։

 

«Այն, ինչ շարունակում է անել ԵԽ անդամ Ադրբեջանը՝ միջազգային բազմաթիվ կոնվենցիաների եւ հումանիտար պարտավորությունների խայտառակ խախտում է։ Տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, մեր վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին եւ կոչ եմ անում բոլոր այդ կառույցներին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Որովհետեւ մենք տեսել ենք եւ գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական»

Ադրբեջանում։ Ես հիմա չեմ խոսի այն զարհուրելի կտտանքների մասին, ինչին ենթարկվել են հայ բազմաթիվ գերիներ, որպեսզի եւս մեկ անգամ չցավեցնեմ նրանց հարազատների չսպիացող վերքը»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա ներկայացրել է վերջերս Արցախի իշխանության որոշումը, ըստ որի, ազատ  է արձակվել իր համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողը:

«Դա հերթական անգամ վկայում է, որ հայկական կողմը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքին եւ օրենքի գերակայությանը, ինչի վրա խորապես թքած ունի Ադրբեջանը։ Հայաստանը գործադրելու է բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության համար եւ որպես պատգամավոր ու քաղաքացի, ես նույնը ակնկալում եմ մեր կառույցից եւ իրավապաշտպան մյուս կառույցներից»,-հավելել է Նաիրա Զոհրաբյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]