Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բեռնատարում վառելափայտով քողարկված են  եղել հաճարենու ութ թաց գերաններ: Վարորդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել Նորաշենի անտառպետության 3-րդ պահաբաժնից և փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]