1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելլա Հադիդը լուսանկարվել Է Pop նորաձեւության հանդեսի շապիկի համար

Բելլա Հադիդը լուսանկարվել Է Pop նորաձեւության հանդեսի շապիկի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը Pop նորաձեւության հանդեսի շապիկի համար լուսանկարվել Է հոլանի կրծքով: Լուսանկարը հրապարակված Է հրատարակության պաշտոնական Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում Բելլա Հադիդը կեցվածք Է ընդունել կաշվե կուրտկայով՝ Bottega Veneta իտալական բրենդի շղթայով: Այն կոճկված Է այնպես, որ սուպերմոդելի կուրծքը գործնականում ամբողջովին մերկ Է: Լուսանկարի հեղինակը դարձել Է ֆեշն-լուսանկարիչ Հյուգո Քոմթեն, իսկ որպես ոճաբան հանդես Է եկել Վանեսա Ռեյդը: Հադիդի երկրպագուները հիացել են մոդելի նոր լուսանկարով: «Աստված իմ, նա պարզապես իդեալական Է»,-հիացել Է մեկնաբաններից մեկը: «Դու բառացիորեն ամենագեղեցիկ կինն ես աշխարհում»,-գովաբանել Է մյուս բաժանորդուհին: «Ցնցող թիմի ցնցող աշխատանք»,-նշել Է մեկ այլ երկրպագու: Բելլա Հադիդն ամերիկացի մոդել Է, նա իր կարիերան սկսել Է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել Է պոդիում, առաջին անգամ մասնակցել Է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել Է տարվա մոդել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]