211652_close_icon
views-count68852 դիտում article-date 22:47 23-06-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամարի տակ սև Mercedes-ը բախվել է սպիտակ Mercedes-ին, վերջինս գլխիվայր հայտնվել է քարերի վրա, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մուտքի կամարի տակ բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 77 LQ 778 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝34-ամյա Մհր Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 02 DV 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որոնցից սպիտակը գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա, իսկ սևը բախվել է քարերին: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագ Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը սև Mercedes-ն է, որը բախվել է սպիտակ Mercedes-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Խաչատրյանն աշխատում է «Թամարա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ Մ. Խաչատրյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ գլխավոր մասնագետ, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Մ. Խաչատրյանի ուղևորներ՝ 34-ամյա Տաթևիկ Փարսադանյանը, ով աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, և 4-ամյա Մ. Խ.-ն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր