19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կեղծ օրակարգ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Մենք առհասարակ «Ելքի» քաղաքական օրակարգով չենք հետաքրքրվում, «Ելքն» առանձին քաղաքական միավոր է, և իրենք կորոշեն ինչպես վարվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե որտեղ կցանկանար իշխանությունը տեսնել ընդդիմադիր դաշինքին՝ փողոցում, թե խորհրդարանում աշխատելիս:

Հիշեցնենք, որ «Ելքը» հայտարարել էր, որ թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, դրան հետևեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պայքարը պիտի լինի փողոցում, սակայն քանի որ դաշինքում դեռ միասնական որոշման չեն եկել, Գևորգ Գորգիսյանն էլ հայտարարում է, որ ծայրահեղ քայլերի չեն գնալու, այսօր պարզ դարձավ, որ Փաշինյանի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» թեկուզև միայնակ, բայց հանրահավաք է անելու ապրիլի 3-ին:

Շարմազանովը նկատեց, որ գլոբալ առումով քաղաքական գործընթացները պիտի լինեն պառլամենտում, և խորհրդարանական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ միտինգների կարիք չկա: Միաժամանակ նա ընդգծեց, որ կարող են հանրահավաքներ անել, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է, քանի որ քաղաքացիներն արդեն իսկ ընտրությունների ժամանակ իրենց իրավունքն իրացրել են: «Ապրիլյան կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել որպես իշխանափոխության կամ իշխանության ձևավորման օրակարգ, կեղծ օակարգ է, ոչ թե որովհետև ինձ ձեռնտու չէ, այլ որովհետև մինչև 2022 թվականը իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ձևավորված են»,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ