Մեծ Բրիտանիայում ինժերները «ռոբոտացված» տաբատ են մշակել, որը կօգնի տարեց և վնասվածք ունեցող մարդկանց կանգնել և քայլել, հաղորդում է TCH-ը:
«Համակարգը փոքրիկ փուչիկներ է հիշեցնում: Դրանք թաքնվում են արտասովոր սպորտային վարտիքում, որն օգնում է քայլել, նստել և կանգնել: «Արհեստական մկանները» փչվում են և իջնում՝ դրանով իսկ ձևացնելով, թե իրական մկաններն են գործում»,-ասվում է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ խելացի հագուստը կարտադրվի յոթ տարի անց: