211652_close_icon
views-count70702 դիտում article-date 13:54 17-08-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների նոր պետեր են նշանակվել

Երեկ ՝ օգոստոսի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Դավիթ Գևորգյանը նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Արմեն Իսրայելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Դ. Գրիգորյանը նախկինում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ և աշխատանքից ազատվել էր իր դիմումի համաձայն: 2017 թ.-ին նրա ղեկավարած քննչական բաժինը ճանաչվել է «Տարվա լավագույն ստորաբաժանում», իսկ նրա ղեկավարած բաժինը բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել:

Նմանատիպ նյութեր