Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

«Ելք»-ի նախաձեռնությունը ռուսներն ընկալեցին որպես հարված թիկունքից, բայց պետք է հստակեցնել՝ ինչո՞ւ դուրս գալ, և ինչո՞ւ հիմա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Պարոն Ղազինյան, «Ելք» խորհրդարանական խնբակցությունը ներկայացրել է ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ: Այս հարցի արծարծումը որքանո՞վ է հետաքրքիր, եթե խորհրդարանի պատերից դուրս նայենք:

– Եվրասիական տնտեսական միություն չմտնելու նախաձեռնությունը վաղուց կա՝ սկսած 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագիտական շրջանակները պնդում էին, որ Հայաստանը ԵՏՄ-ում անելիք չունի, դա չէր կարելի համեմատել ԵՄ-ի հետ ասոցացմանը: Այդ հարցը, սակայն, քաղաքական օրակարգ չմտավ և այդպես էլ մնաց փորձագիտական մակարդակում: Հայաստանը դարձավ Մաքսային միության անդամ, ապա դարձավ Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր պետություն, և ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը հանդիսանում է լիիրավ անդամ այդ միությանը: ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը պետք է լինի, բայց ցանկալի է տեսնել, թե ինչ հիմնավորում է ներկայացվում այս պնդմանը:

Ինչո՞ւ հիմա և ի՞նչ փոխվեց այս 4 տարիների ընթացքում, որ որոշեցինք, թե քաղաքական օրակարգ պետք է մտնի ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: Օրինակ՝ ունենք տնտեսական նահա՞նջ, կամ՝ ԵՏՄ կանոնները չե՞ն աշխատում, կամ՝ խոչընդոտներ կա՞ն, որոնք թույլ չեն տալիս զարգացումը: Սրանք կարող են լինել պատճառներ, որ Հայաստանը այդ հարցը բարձրացնի հատկապես ընդդիմության մակարդակով: Բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսնում հստակ հիմնավորումներ, նախապայմաններ՝ դրա մասին խոսելու համար: Կարծում եմ, որ «Ելքը» կհրապարակի պատճառները, մոտիվացիան՝ այս փուլում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Բայց կարծում եմ, որ կարելի էր սկսել ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցումից: Կարելի էր նախաձեռնել Հայաստանի անդամակցության կասեցումը՝ դրանով իսկ գոնե որոշակիորեն հետ բերելով ԵՏՄ-ին տրված տնտեսական ինքնիշխանության կոնկրետ զանգված, որը թույլ կտար Հայաստանին հարևան երկրների հետ ինքնուրույն բանակցել իր առևտրային քաղաքականության շուրջ: Ինչևէ, ներկայումս գնում է այդ գործընթացը, մտել է քաղաքական օրակարգ, և կրկնում եմ՝ կցանկանայի, որ ավելի հիմնավորված լիներ, պատճառաբանված, թե ինչու հիմա:

– Սա ընդամենը 9 պատգամավոր ունեցող խմբակցության նախաձեռնություն է, և հասկանալի է, որ այն լայն շրջանակներում տարածում չի ունենա: Սակայն այս օրերին մենք ռուսական կողմից շատ ագրեսիվ արձագանքներ ենք ստանում: Ինչ եք կարծում՝ ի՞նչ մտավախություններ կան Մոսկվայում:

– Իմ կարծիքով՝ ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի համար բավական կտրուկ և անսպասելի էր այսպիսի նախաձեռնությունը: Այդպիսի նախաձեռնություն Ռուսաստանը կարող էր ակնկալել Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, բաց ոչ Հայաստանից, որովհետև Ռուսաստանում հավատացած են, որ Հայաստանը իր ուղնուծուծով նվիրված է Ռուսաստանին: Նրանք հավատացած են, որ Հայաստանում հակառուսական որևէ տրամադրություն չի առաջանա կամ ԵՏՄ-ից դուրս գալու, ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ խնդիր չի առաջանա: Այս հանգամանքը իրենք կարող են որակել հերթական հարված թիկունքից: Եվ հիմա ռուս փորձագիտական շրջանակների կողմից այդ արձագանքը վկայում է, որ դա շատ ցավոտ է իրենց համար: Իսկ ինչ վերաբերում է հայազգի քաղաքական գործիչներին, օրինակ՝ Միհրանյանին, ապա ինձ նրանց վարքագիծը հասկանալի է: Նրանք երբևէ Հայաստանի շահով չեն առաջնորդվել, նրանք երբևէ Հայաստանի կյանքով չեն ապրել, նրանց չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացու վիճակը: Նրանց համար կարևոր է, որ գտնվեն ռուսական մի տաք անկյունում և իրենց տնտեսական գործունեությունը ծավալեն: Ռուսաստանում ապրող հայերից քչերն են ապրում Հայաստանի կյանքով, քչերն են մտահոգված Հայաստանի ապագայով: Նրանց համար կարևորը իրենց տնտեսական անվտանգությունն է: Այդ պատճառով, եթե Հայաստանում հակառուսական տրամադրություններ լինեն, ապա առաջինը թիրախում կհայտնվեն Ռուսաստանում աշխատող հազարավոր հայրենակիցները: Իրար դեմ դուրս կբերվեն Ռուսաստանում ապրող հայերը և Հայաստանի հայերը:

Երբ Ռուսաստանի դեմ որևէ քայլ է արվում, անընդհատ մեջբերվում է այն, որ Ռուսաստանում միլիոնավոր հայեր կան, մտածեք նրանց մասին: Արդյոք վնասակա՞ր չէ այս մոտեցումը, քանի որ, օրինակ, նույն համայնքը ոչ մի անգամ չի ընդվզում, երբ նույն Ռուսաստանն, օրինակ, զենք է վաճառում Ադրբեջանին:

– Ռուսաստանում ապրող հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայում ապրող հայկական համայնքից: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում ապրող հայկական համայնքն ունի իր օրակարգը, ապրում է Հայաստանի կյանքով, լոբբիստական կազմակերպություններ է հիմնադրում, ֆինանսավորում, նահանգներում Լեռնային Ղարաբաղի ճանաչման, Ցեղասպանության ճանաչման հարցերն է բարձրացնում, որը տեղի չի ունենում Ռուսաստանում: Որքան էլ հաջողված գործարար լինի, որքան էլ մեծ լինի նրան բիզնեսը՝ նա նման հարցեր չի բարձրացնում Ռուսաստանում, քանի դեռ իրեն չեն հանձնարարել, որ ֆինանսավորի քաղաքական ուժերի կամ փորձագետների, որոնք կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցը: Մենք, ըստ էության, սա ունենք: Անգամ ՌԴ նախագահը խոսեց այն մասին, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Դրանով նա ցանկացավ ասել, որ եթե իմ երկրում ավելի շատ հայ է ապրում, ապա թույլ տվեք ես ստանձնեմ Հայաստանի, հայերի կառավարման գործը և որոշեմ, թե ինչ է պետք հայերի համար: Սա միշտ է եղել սպառնալիք Հայաստանի համար: Հենց այս մոտեցումն էլ, սակայն, որոշիչ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և ԵՏՄ մտնելու որոշումը կայացնելու համար՝ աչքի առաջ ունենալով հայկական համայնքի ճակատագիրը այլ որոշում կայացնելու պարագայում:

Հիմա մենք ունենք ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագիր, ակնկալվում է, որ նոյեմբերին այն կստորագրվի: Մի կողմից՝ կան կարծիքներ, որ այս համաձայնագիրն այնքան կարևոր չէ, որքան Ասոցացման համաձայնագիրն էր, մյուս կողմից էլ՝ կան կարծիքներ, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին այս անգամ էլ է հնարավոր, որ խոչընդոտներ առաջանան: Այս պահի դրությամբ ստորագրման հնարավորությունը որքա՞ն եք գնահատում:

– Ճիշտն ասած, ես ունեմ որոշակի մտավախություն, թե ինչու այն նախաստորագրվեց փետրվարին և չհրապարակվեց դրանից հետո: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից նախաստորագրում նշանակում է, որ այլևս ոչ մի փոփոխություն այդ պայմանագրի մեջ իրականացնել հնարավոր չէ:  Հիմա ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է գաղտնի պահվում այդ պայմանագիրը: Դեմոկրատական հասարակարգում, իմ պատկերացմամբ, արտաքին գործերի նախարարը պետք է չիջներ հեռուստաէկրաններից և անընդհատ քարոզեր, բացատրեր, թե իրենից ինչ է ներկայացնում այս նոր համաձայնագիրը: Բայց տեսնում ենք, որ դա չկա, չի արվում: Պատճառների մասին չեմ կարող ասել: Ինձ հայտնի չէ: Տա Աստված, որ չունենանք անակնկալներ՝ ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում