Քաղաքական 12:15 07/09/2021 Հայաստան

07.09.2021. «Հենակետ». ՀՀ-ն շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ

Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների վերաբերյալ. 

«Ռուսաստան

• ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսական բանակում պահեստազորայինների թվաքանակն ավելացնելու որոշման մասին:

• Ռուս զինվորականները հաղթել են «Арми-2021» Բանակային միջազգային խաղերում:

• Business Insider պարբերականի հրապարակման համաձայն, ԱՄՆ-ը, ի պատասխան ՌԴ-ի գործողությունների, Ալյասկայի ռազմակայաններ են ուղարկել հինգերորդ սերնդի F-35 տասնյակ կործանիչներ: Ըստ հրապարակման՝ Արկտիկայում Ռուսաստանի աճող ակտիվությունը և անմիջապես Ալյասկայի մերձակայքում ռազմական մանևրումների անցկացումը լրջորեն անհանգստացնում է Պենտագոնին:

• Սեպտեմբերի 10-ից 16-ը տեղի կունենան «Արևմուտք-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները։

• «Արևմուտք-2021» զորավարժություններին կմասնակցի ՌԴ զինված ուժերի զորահավաքային բանակային ռեզերվի տարածքային պաշտպանության վաշտը, որը ձևավորվել է «Վսեվելիկոյե Դոնսկոյե» զորքի կազակներից։

• ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի փաստը և հասնի Կիևին սպառազինություն մատակարարելու էմբարգոյի։

• ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ադրբեջանական կողմին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ առանց որևէ նախապայմանի։

• ՌԴ ԶՈՒ զենիթահրթիռային զորքերի ստորաբաժանումները, որոնցում առկա են C-400 «Տրիումֆ» ԶՀ համալիրներ, մի քանի օր առաջ ժամանել են Գրոդնո, որտեղ ընթանում են Բելոռուսի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստության ուսումնամարտական կենտրոնի ձևավորման աշխատանքները։

• Հարավային և կենտրոնական զինվորական օկրուգներից Հյուսիսային նավատորմի օդանավերով Կալինինգրադի մարզ են տեղափոխվել պահեստազորայինները, որոնք իրենց ուսումնա-մարտական պատրաստական պարապմունքները կանցկացնեն  Կալինինգրադի մարզում։

• Կալինինգրադի մարզում զորավարժություններ են անցկացվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների օգտագործմամբ:

• Ռուսական «ТОР» ԶՀՀ-ն այսուհետ կարող է հակազդել անօդաչու սարքերի երամին։ «ТОР»-ը կարող է նաև կառավարել ԶՀՀ-ների, զենիթային հրետանու և շարժական զենիթահրթիռային համալիրների մարտական աշխատանքը:

• Սեպտեմբերի 9-ից մինչև 30-ը Խերսոնի մարզի Սկադովի շրջանում, որը սահմանակից է Ղրիմին, կանցկացվեն մարտական կրակով զորավարժություններ։ Ռազմական տեխնիկա և անձնակազմ է տեղափոխվում «Յագորլիկ» հրաձգարան։ 

• Տաջիկստանում ռուսական ռազմակայանի հրետանավորները Աֆղանստանի իրադրության ֆոնին մարտական հրաձգությամբ վարժանք են անցկացրել «Սամբուլի» լեռնային զորավարժարանում։

• Գերմանիայի ԱԳ նախարարությունը մեղադրել է «ռուս հաքերներին» Բունդեսթագը հերթական անգամ հաքերային հարձակման ենթարկելու համար։

• Տիվայում կայացել են ՌԴ ԶՈւ և Ղազախստանի ԶՈւ զինծառայողների վարժանքներ անօրինական ռազմական կազմավորումներին հակազդման սցենարով։

Թուրքիա

• Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև T129 ATAK ռազմական ուղղաթիռներ։

• Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման  համակարգի  (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ Թուրքիան Ուկրաինային է պատրաստվում առաջարկել  «ASELSAN» և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

• Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Համատեղ վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը:

• Սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը  համատեղ «Turaz -2021» մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնելու:

• Թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըն պնդում է, թե Թուրքիայի կառավարությունը ցանկանում է հասնել այն բանին, որ Միացյալ Էմիրություններում գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխ Սեդաթ Փեքերն արտահանձնվի: Թուրքական կողմը ԱՄԷ-ին առաջարկել է Փեքերին փոխանակել Թուրքիայում պահվող ԱՄԷ-ի 2 լրտեսի հետ:

• Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին այցելել է Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ։ Թուրք քաղաքական գործիչները բանակցություններ են վարել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասուդ Բարզանիի հետ, իսկ այցի նպատակը Իրաքի Քուրդիստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ամրապնդումն է եղել։

• Թուրքիայի Բուրսա քաղաքում մեկնարկել է հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակող-նախագծողների առաջնությունը: Մրցաշարը կազմակերպվել է Թուրքիայի խոշորագույն տեխնոլոգիական և օդատիեզերական, ինչպես նաև ավիացիայի և տիեզերական տեխնոլոգիաների «TEKNOFEST» միջազգային փառատոնի շրջանակներում և անցկացվում է «Baykar» ընկերության հովանու ներքո:

Իրան

• Ամերիկյան արտադրության «Humvee» զրահամեքենաները, որոնցով աֆղան զինվորականները փախել են Իրան, չեն նախատեսում հետ վերադարձնել. դրանք արդեն ուղարկվել են Թեհրան։

• Թեհրանում Իրանի բանակի հրամանատարաշտաբային ակադեմիայում Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԴՀ) մի խումբ սպաներ ավարտել են ուսուցումը:

• Թուրք մասնագետներն ավարտել են Իրանի հետ սահմանին հիմնական հատվածի շինարարությունը, որպեսզի կանխեն աֆղան փախստականների մուտքը երկիր:

• Մենք օրեցօր զարգանում ենք՝ հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի Ֆարդը։ «ՀՕՊ ոլորտում ձեռք ենք բերել աշխարհի նորագոյն տեխնոլոգիաները: Իսկ տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ոլորտում՝ առաջատար դիրքեր ենք զբաղեցնում: Մենք ի զորու ենք բացահայտել ցանկացած տիպի ու չափերի թռչող օբյեկտ:

• Խորվաթ վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ն կարող է ռևանշ վերցնել Աֆղանստանում ձախողված առաքելությունից հետո և պատերազմ սկսել Իրանի դեմ, իսկ այդ պայքարում կարող է խթան հանդիսանալ Իսրայելը, որը խոչընդոտում է Վաշինգտոնի վերադարձին Թեհրանի հետ միջուկային գործարքին։

• Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը (մերձկասպյան բոլոր երկրները բացի չեզոք Թուրքմենստանից) սեպտեմբերի սկզբին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։

• ԵՄ-ն մտադիր է 600 մլն դոլարի օգնություն տրամադրել Աֆղանստանի հարևաններին, որոնք ընդունում են աֆղան փախստականներին։ Գումարները կարող են ուղղվել Տաջիկստանին, Ուզբեկստանին, Պակիստանին և Իրանին:

Վրաստան

• Վրաստանում անցկացվող բազմազգ զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները մասնակցել են համատեղ օդադեսանտային գործողությունների։ «Agile Spirit 2021»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Եվրոպա-Աֆրիկա բանակը (SETAF-AF), Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (USAFE) և Վրաստանի պաշտպանության ուժերը (GDF) համատեղ օդադեսանտային գործողության իմիտացիա են անցկացրել Թբիլիսիից հարավ գտնվող Վազիանի օդանավակայանում:

Իրաք

• Պենտագոնը փորձում է Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողության հիմնական մասը հանձնել իր նավատորմին։ Չնայած Չինաստանի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնահերթ ուշադրությանը՝ Վաշինգտոնը պլանավորում է մեկ ատոմային ավիակիր թողնել Արաբական ծովում և հնարավոր է երկրորդ ավիակիրը տեղակայել Պարսից ծոցում, քանի որ Մերձավոր Արևելքի ռազմակայաններից ռմբակոծիչների կիրառումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում լիցքավորման, թռիչքի երթուղու ավելացման և նպատակակետին հասնելու, երկար ժամանակ օդում գտնվելու առումով։

• Առնվազն 13 ոստիկան է զոհվել Իրաքի հյուսիսային Քիրքուքի շրջանում ԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել կեսգիշերին։

Իսրայել

• Օգոստոսի 30-31-ին Կարմիր ծովի ավազանում կայացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմածովային ուժերի առաջին համատեղ պարեկային ծառայությունը:

• Սեպտեմբերի 3-ին Իսրայելի հետ սահմանին Գազայի հատվածում առնվազն հազար մարդ է հավաքվել։ Պաղեստինցիներն այրել են անվադողերն ու նետել իսրայելացի զինվորականների ուղղությամբ, իսկ վերջիններս արցունքաբեր գազ և դիպուկահարներ են կիրառել։ Արդյունքում բողոքի մասնակիցներից մեկը մահացել է իսկ 5-ը վիրավորվել։

• Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ «երկիր-օդ» դասի հրթիռը, որն արձակվել է գիշերը Սիրիայի տարածքից, պայթել է Իսրայելի օդային տարածքում ծովի վրա, ինչի արդյունքում ՀՕՊ աշխատացնելու անհրաժեշտություն չի առաջացել։

• Սերբիայի կառավարությունը բանակցություններ է վարում Իսրայելի հետ «Spike» հակատանկային հրթիռային համալիրների գնման շուրջ։ Իսրայելական «Rafael» ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալ Զահերը հայտարարել է, որ եթե հաջողվի Սերբիային «Spike LR» հրթիռներ վաճառելու պայմանագիր կնքել, ապա ընկերությունն ավելի ժամանակակից և ավելի մեծ հեռահարությամբ «Spike ER» և «NLOS» հրթիռներ կարտադրի։

• Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հրամանագիր է ստորագրել, որով  հաստատել է Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) նոր ղեկավարին: Նրա անունը դեռ չի հաղորդվում, պաշտոնապես անվանում են, պարզապես «Ռ», ով  ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի «Սայերեթ Մատկալ» հատուկ ստորաբաժանումից է ծառայության է անցել ՇԱԲԱԿԻ և Մոսադի տարբեր օպերատիվ և հաստիքային պաշտոններում։ Վերջին զբաղեցրած պաշտոնը ծառայության ղեկավարի տեղակալն է եղել։

Աֆղանստան

• «Թալիբան» շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը Բեռլինին և Վիեննային խոստացել է Եվրոպայի երկրներից հետ վերցնել այն աֆղանցիներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և կարող են իրավախախտումների պատճառ հանդիսանալ:

• Միացյալ Նահանգները վերջնականապես դուրս է բերել իր զորքերն Աֆղանստանից։ Այս մասին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ֆրենկ Մաքենզին։ Իսկ Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ ԱՄՆ-ի հեռանալուց հետո Աֆղանստանն անկախացել է։

• Եվրոպացի զինվորականների գնահատմամբ, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը եվրոպացիներին ստիպել է հերթական անգամ մտածել իրենց անվտանգության մասին, որը հազիվ թե կարող են և հազիվ թե ցանկանում են ապահովել ԱՄՆ-ն:

• Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավար Մայքլ Ուիգսթոնը հայտարարել է, որ իր ենթակաները պատրաստ են Աֆղանստանի տարածքում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին։

• Աֆղանստանի Փանջշերի նահանգում զինված բախումներ են սկսվել թալիբների և ապստամբների միջև։ «Թալիբան» խմբավորման գրոհայինները փորձում են իրենց կողմից չվերահսկվող միակ տարածք ներխուժել երեք ուղղություններից, երկու կողմից էլ կան զոհեր։ 

• Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամադզոհիր Աղբարը հայտարարել է, որ «Թալիբանի» գրոհայինները, պատրաստվում են ոչնչացնել Փանջշերում դիմադրության ճակատի ղեկավար Ահմադ Մասուդին:

• Պենտագոնը հնարավոր է համարում համագործակցել «Թալիբանի» հետ ԻՊ-ի դեմ պայքարելու համար։

• ԱՄՆ-ն մտադիր չէ «Թալիբան» շարժման զինված կազմավորումների համար բացել ԱՄՆ-ում պահվող աֆղանական պետական ֆինանսական պահուստների հասանելիությունը:

• ԱՄՆ-ը իր ռազմաբազաներում պատրաստվում է ընդունել 36 հազար աֆղանցի փախստականների։ Ամերիկացիները հայտարարել են, որ շուրջ 100 ահաբեկիչ են հայտնաբերել փախստականի անվան տակ։

• «Թալիբանը» հրավերներ է ուղարկել Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Պակիստանին, Թուրքիային և Քաթարին՝ Աֆղանստանի նոր կառավարության կազմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

• Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ օտարերկրյա զորքերի դուրսբերումից և թալիբների իշխանության գալուց հետո ԻՊ-ի ծայրահեղական գաղափարախոսությունը չի տարածվի Աֆղանստանի տարածքում:

• «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները գրավել են Փանջշերի նահանգում գտնվող Ահմադ Շահ Մասուդի դամբարանը:

• Փանջշերի դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդն օտարերկրյա ուժերին մեղադրել է ճակատում թալիբներին աջակցելու և մարտերին անմիջական մասնակցության մեջ: Փանջշերում մարտերում գործի են դրվել Պակիստանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր

Սիրիա

• Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի արվարձանի Բարզե և Ջամրայա շրջանում հարձակվել են այն ռազմական օբյեկտների վրա, որոնք «իրանցի աշխարհազորայինները» օգտագործել են զենք նախագծելու համար գտնվող գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ։

• Սիրիայի տարածքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գիշերային հարվածների ընթացքում 24 հրթիռ է արձակվել, որոնցից 21-ը խոցվել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցներով:

• Ռուսական ավիացիան վերսկսել է հարվածները՝ սիրիական Դեյր էզ Զոր և Ռաքքա Նահանգների սահմանին ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների օբյեկտները թիրախավորելով։

• Դամասկոսը ենթարկվել է ավիահարվածի։ ՀՕՊ միջոցներն արձագանքել են հրթիռակոծությանը։ Սիրիական հեռուստաալիքը ցուցադրել է Սիրիայի մայրաքաղաքում և նրա շրջակայքում զենիթային համակարգերի աշխատանքի կադրեր։

• ՌԴ օդուժը հզոր ավիահարվածներ են հասցրել պրոթուրքական կազմավորումների հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին Սիրիայի Իդլիբ նահանգի Ալ-Բարա շրջանում:
• Սիրիայի իշխանությունները համաձայնվել են իրենց երկրի տարածքով դեպի  Լիբանան գազի և էլեկտրաէներգիայի տեղափոխման համար։ Նշենք, որ Լիբանանում ուժեղ տնտեսական ճգնաժամ է, այդ թվում՝ վառելիքային ոլորտում։

• Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռներն սեպտեմբերի 6-ին կրկին հարվածներ են հասցրել գրոհայինների օբյեկտներին սիրիական Իդլիբ նահանգում:

• Սեպտեմբերի 6-ի գիշերը և 7-ի լույս առավոտյան Իսրայելի պաշտպանական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքի թիրախներին՝ ի պատասխան պայթուցիկով հրկիզող փուչիկների արձակմանը։

• Իսրայելի ՌՕՈՒ մարտական ինքնաթիռները Հան-Յունիսի շրջանում մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:

Ուկրաինա

• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 31-ին այցելել է ԱՄՆ։ Այցի շրջանակներում ուկրաինական կողմի ձեռքբերումները ռազմական տեսանկյունից։

 Պենտագոնում ստորագրվել է Ուկրաինային 60 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է Javelin հակատանկային հրթիռային համալիրների մատակարարումներ։
 ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ստեղծել պաշտպանված շուրջօրյա կապի կապուղի զինված հակամարտության ռիսկերը նվազեցնելու համար։
 Զելենսկին հայտարարել է, որ Բայդենն աջակցում է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ընդգրկմանը, սակայն Բայդենը նշել է դրա համար մի շարք պայմանների կատարման անհրաժեշտությունը։
 Ըստ Զելենսկու, Ուկրաինա պետք է այցելի ԱՄՆ պաշտպանության նախարարը։

• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սպիտակ տուն կատարած այցից հետո հայտնի է դարձել, որ Կիևը կավելացնի աֆղանցիների թիվը, որոնց պատրաստվում է ընդունել իր երկրում՝ 3000-ից հասցնելով 5000-ի։

• Ուկրաինայի վերափոխման ծրագրի շրջանակներում իրականացվել է 277 մլրդ դոլարի 80 նախագիծ։ Զելենսկին ամերկյան այցի շրջանակներում ներկայացրել է վիճակագրական տվյալներ։

ՀԱՊԿ

• ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հրամանատարության հավաքներ են տեղի ունեցել Ղրղզստանում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին:

• Սեպտեմբերի 9-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 21-րդ նիստը:

• ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շուրջ 2 հազար զինծառայողներ կմասնակցեն «Արևմուտք-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժություններին: Նշվում է, որ «Արևմուտք-2021» զորավարժությունները կտևեն Սեպտեմբերի 10-ից 16-ը: Գործողությունները ծավալվելու են ՌԴ-ի 9 և Բելառուսի 5 զորավարժարաններում:

ՆԱՏՕ

• Ռուսաստանը պետք է ՆԱՏՕ-ին տվյալներ տրամադրի «Արևմուտք-2021» մասշտաբային զորավարժությունների մասին և հնարավորություն ստեղծի արևմտյան դիտորդների մասնակցության համար։ Այս մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Եվրամիության բանակի ստեղծումը կարող է թուլացնել Տրանսատլանտյան դաշինքը և պառակտել Եվրոպան: Ստոլտենբերգը հայտարարել է, որ դեմ չէ Եվրոպայի պաշտպանության զարգացման գործում մեծ ներդրումներին, բայց վստահ է, որ դա չպետք է փոխարինի ՆԱՏՕ-ին, որպեսզի չկորի կապը Հյուսիսային Ամերիկայի հետ:

• ՆԱՏՕ-ն մտադիր է Արևելյան Եվրոպայում ուժեղացնել ստորաբաժանումներն այդ ուղղությամբ «ռուսական ագրեսիայի» զսպման պատրվակով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}