Բաժիններ՝

Գյումրիում հայտնաբերվել է 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102–րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ռուսական 102—րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս պահին որևէ վարկած չկա, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս