Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույցի մասնակիցներին տարբեր պատրվակներով ոստիկանություն են կանչում  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
narin

«Հայաստանն ընդդեմ քաղբանտարկյալների» կարգախոսով նստացույց անողներից մեկը ստիպված է եղել դադարեցնել ակցիան։ Ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանը երիտասարդի անունը չի նշում, միայն տեղեկացնում է, որ նա Ապարանից է։ Պարոն Ավետիսյանի տեղեկություններով՝   երիտասարդի ծնողներին՝  գիշերը  կանչել են ոստիկանության բաժանմունք, պահանջել ետ կանչել որդուն  Ազատության հրապարակից։ «Զանգել են երեխային, ասաց՝ չեմ գալիս, էստեղ եմ, խնդիր չկա: Հետո ծնողներին գրել են տալիս, որ իրենց երեխան կորել է, բացակայում է տնից: Նա պիտի գնար մեկին տեսնելու, դուրս եկավ հրապարակից, բռնեցին, տարան: Բնականաբար, բոլորին հետեւում են: Ապարանից զանգեց, ասաց, որ տանն է. ոստիկանները տարան, հանձեցին հորնումորը», «Ա1+»-ի հտ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:                Նմանատիպ մի դեպք էլ եղել է Գյումրիից ազատամարտիկ Յուրա Աթոյանի հետ: Ըստ Ավետիսյանի՝  Գյումրիի ոստիկանության վարչության պետը եկել էր Ազատության հրապարակ եւ ազատամարտիկից պահանջել գնալ Գյումրիի բաժին՝ որոշ հարցեր պարզելու համար. «Մինչեւ գնալը նա աշխատում էր՝ պահակություն էր անում, այդ հիմնարկի տերը զանգեց, ասաց, որ նա աշխատանքից ազատված է: Էսպես յուրաքանչյուրի վրա աշխատում են գիշեր-ցերեկ»: Բողոքի ակցիայի շարժառիթ էր հանդիսացել Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ 10,5 տարի ազատազրկման դատավճիռը: Նստացույցին է միացել արտաշատցի Արսեն Ավետիսյանը, որը մշտապես բողոքի ակցիաներ է անցկացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրա եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանն իրենց ունեցվածքը վաճառեն ու զենք գնեն՝ սահմանների պաշտպանության համար. «Ես նոր իմացա, որ մեր ազատամարտիկները այստեղ հավաքվում են, ու ես, իհարկե, միանալու եմ նրանց: Իրենց պահանջները գրեթե նույնն են, ինչ ես եմ պահանջում, որ ժողովրդի կյանքը բարելավվի: Նաեւ՝ Ժիրայր Սեֆիլյանին բաց թողնեն, բոլոր քաղբանտարկյալներին բաց թողնեն: Եթե մեր հերոս տղաները նման քայլի են դիմել, ապա վատ կյանքից է դա եղել»:             Նրան նույնպես փորձել են վախեցնել: Արսեն Ավետիսյանի վստահեցմամբ՝ իրեն սպառնացել է Արտաշատի ոստիկանապետը. «Արի, խփի, արի փակի ինձ: Էսօր մենք պետք է մոռանանք մեր խնդիրների մասին, վեր կենանք, ժողովուրդ ջան, միանանք մեր ազատամարտիկներին, թույլ չտանք, որ Սերժիկը նստի վարչապետ»:             Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ  Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում են՝ որպես քաղաքական բանտարկյալներ եւ ջանքեր են գործադրելու նրանց ազատության համար: