20 տարի աղջկան փնտրելու ճանապարհին. մայրը բժիշկներին մեղադրում է մանկավաճառության մեջ

14/01/2021 schedule19:36

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սյուզաննա Պատվականյանի բողոքն ընդդեմ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:

Պատվականյանը արդեն տեւական ժամանակ է բարձրաձայնում է, որ  Պերինատոլագիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրայամյանը, բժիշկներ Անդրանիկ Պողոսյանը և Արշակ Ջերջերյանը 2000 թվականին վաճառել են իր նորածին երեխային: Պատվականյանը արդեն 20 տարի է փնտրում է աղջկան, որին ծննդաբերել է 15 տարեկանում: 2000թ-ի փետրվարի 16-ին Պերինատոլագիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծննդատուն է ընդունվում անփահաս ծննդկան, որը իրավապահների դիտակետում չհայտնվելու համար ներկայանում է ավագ քրոջ անձնական տվյալներով: Երեխային ծննդաբերելուց հետո Սյուզաննան գրանցում է ծնունդը, ապա գրում է հրաժվում է երեխայից: 12 տարի անց՝ 2012թ-ին, Սյուզաննա Պատվականյանը դիմում է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ իրեն խաբել են, ինքը չի հրաժարվել իր երեխայից և աղջիկը՝ Ստելլա Պատվականյանը, վաճառվել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և բժիշկներ Անդրանիկ Պողոսյանի և Արշակ Ջերջերյանի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, որը սակայն հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Որդեգրումը ապօրինի ճանաչելու, անչափահասի հետ սեռական հարբերություններ ունենալու, երեխային ծնողից ապօրինի բաժաների, քննչի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու և այլ հոդվածներով շուրջ 8 տարի հարուցվել են քրեական գործեր և կարճվել տարբեր հիմքերով:

Թերեւս վերջին բողոքը ներկայացվել է արդեն 2019 թվականին. Պատվականյանը կրկին իրապահներից պահանջում էր նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերսկսել նախկինում կարճված քրեական գործը: Դիմել է գլխավոր դատախազի տեղակալին, որը գործը ուղղարկել է քննչական կեմիտե՝ նոր ուսումնասիրության:

Քննիչը, ուսումնասիրելով  բողոքը, գտել է, որ առկա չէ, նոր երևան եկած հանգամաք և քրեական գործի  հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել: Քննիչի որոշումը Պատվակայանը բողոքարկել է դատխազություն եւ կրկին մերժում ստանալուց հետո, դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջով վերացնել քննչի և դատախազի որոշումները: Առաջին ատյանի դատարանը ևս մերժել է դիմում- բողոքը: Այժմ Պատվականյանը պայքարը շարունակում է Վերաքննիչ դատարանում: Չնայած այն պնդումներին, որ երեխան որդեգրված է, բողոքաբեր կողմը այսօր դատարանում պնդեց՝իրենք հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ որդեգրում չի եղել, փոխարենը գրանցվել է, որ երեխան ծնվել է տան պայմաններում և որպես մայր է ներկայացվում նրան որդեգրողը: Առկա չէ նաև որևէ փաստաթուղթ, որ ծննդատունը դիմել է վարչական շրջանին, հայտնել երեխայից հրաժարվելու մասին, որի հիման վրա կատարվել է որդեգրում: Վստահ է, որ եթե այդ հանգամանքները ուսումնասիրության առարկա դառնային, կկարողանային որդեգրումը անվավեր ճանաչել:

Պատվականյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի պնդմամբ՝ քրեական գործում կոծկվում են կարևոր հանգամաքներ, դրանց իրագործմանը նպաստում են վարույթ իրականացնող մարմինները և հատկապես Գլխավոր դատախազությունը:

Ռազմիկ Աբրհամյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը ի պատասխան նշեց, թե արդեն գործ ունեն իրավունքի չարաշահման հետ, քանի որ հակառակ կողմի բարձրացված հարցերը արդեն քննվել են և առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ընդ որում, ըստ նրա՝ բոլորն էլ բողոքարկվել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ: Ըստ Աբրահամյանի փաստաբանի՝ բողոքաբեր կողմն այս ամենն անում է՝ իմանալու, թե ովքեր են երեխային որդեգրողները:

Հիշեցնենք, որ ըստ Կառավարության N 64 որոշման՝ ՀՀ-ում որդեգրման մասին տեղեկությունները տրամադրվում են որդեգրողին և որդեգրվողին, այն էլ 18 տարին լրանալուց հետո: Որդեգրման հանձնած անձի համար նման տեղեկությունները հասանելի դառնալ չեն կարող:

Փաստաբան Դիլբանդյանը կոչ արեց բացահայտել իրենց հավաստի աղբույրները, որպեսզի պատշաճ քննություն կատարվի:

Թե ի՞նչ աղբյուրների մասին է խոսքը, «Հայկական ժամանակ»-ը նիստի ավարտից հետո հետաքրքրվեց փաստաբան Կոստանյանից. «Քննիչին հայտնել եմ տեղեկությունը, վերջինս ինձնից չի պահանջել աղբյուր բացահայտել, եթե հարցներին կհայտնի, իրենք գիտեն, որ տեղեկությունները հավաստի են, դրա համար են լռում: Սա մի անմբողջ «մաֆիա » է, որի «որջը» գտնվում է գլխավոր դատախազությունում»:

Այսօրվա նիստին Սուզաննա Պատվականյանը վստահեցրեց, որ Ռազմիկ Աբրահամյանին հանդիպել է հղիության 6-րդ ամսում, վերջիս անչափահաս աղջկանից և երեխայի 23 ամյա հորից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ իրավապահներին անչափահաս լինելու մասին չհայտնելու և երեխայի ծննդյան հետ  կապված որոշ փաստեր այլ կերպ ներկայացնելու համար: Ըստ Սուզաննայի, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել այդ գումար վճարել: Պնդեց՝ երեխայից հրաժարվելու դիմում չի գրել, իրեն տվել են մաքուր թուղթ, որտեղ գրել է անձնական տվյալները, իսկ տեքստն ինքը չի գրել:

Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանն էլ հակադարձեց. «Նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն և փորձագետը հատատել է, որ գրվել է Սուզաննա Պատվականյանի ձեռքով»:

Դատական նիստին ներկա էր նաեւ բժիշկ Արշակ Ջերջերյանը, որի խոսքը փոքր ինչ հուզական ստացվեց, ինչն էլ վրդովեցրեց Սուզաննային:

Մանկաբույժ Ջերջերյանը հիշեցրեց, որ ինքն է բացահայտել Սուզաննայի սուտը, ապա հարց ուղղեց, թե ինչպես է ստացվել, որ միայն 12 տարի անց է սկսել փնտրել իր աղջկան: Կարծիք հայտնեց, որ եթե Սուզաննային հաջողվեր իր կյանքը նորից դասավորել չէր էլ հիշի միջադեպի մասին:

Ի պատասխան Պատվականյանն ասաց, որ իրեն նոր կյանք հարկավոր չէ, պայքարելու է և գտնելու է դստերը, ցանկանում է, որ աղջիկը իմանա, որ մայրն իրեն չի թողել: Իսկ թե ինչու՞ է իրավահներին դիմել 12 տարի անց, ասաց, որ չի վստահել այն ժամանակվա իրավապահներին, իսկ Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելուց հետո, հավատացել է, որ համակարգում փոփոխություններ են եղել:

Դատական նիստի ավարտին Արշակ Ջերջերյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ստերի մասին էր ակնարկում իր խոսքում, ասաց, որ անձամբ է բացահայտել Սուզաննայի անչափահաս լինելու փաստը, տեղեկացրել հիվանդանոցի տնօրենին: Նա նշեց, որ Սուզաննան կոնսուլտացիաների չի հաճախել 6 ամիս, չի հետաքրքրվել երխայի առողջականով: Վստահեցրեց, ցանկալի հղիության դեպքում այդ կերպ չեն վարվում: Իսկ թե  ինչու՞ է Պատվականյանը հղիության 6-րդ ամսում հանդիպել Ռազմիկ Աբրահամյանին, հորդորեց Սյուզաննայից հարցնել, գու՞ցե, ըստ նրա՝ երեխայից ազատվելու համար:

Սուզաննան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգացել, բժշկի գնալու անհրաժեշություն չի եղել, բացի այդ չի ցանկացել հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Երեխայի հայրն էլ այժմ գտնվում է Եվրոպայում, ամուսնացած է, բայց ասում է, որ ամեն ինչ կանի դստերը գտնելու համար:

Վերաքննիչ դատարանը նիստը հետաձգեց դատախազի բացակայության հիմքով: Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին:

Նշենք որ Ռազմիկ Աբրահամյանը անցում է երկու քրեական գործերով: Որոնցին մեկով մեղադրվում է երեխային ծնողից ապօրինի բաժանելու հիմքով, իսկ մյուսով՝ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու հիմքով: Վերջին գործը գտնվում է դատարանում և Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:

Աննա Ավետիսյան

Տպել
4312 դիտում

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել