Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է Galaxy նոր սմարթֆոն-սլայդերը

Samsung-ը ներկայացրել է Galaxy A80 սմարթֆոնի նոր մոդելը, միջոցառումը հեռարձակվել է ընկերության պաշտոնական կայքում։

Սարքն ստացել է մեծացված 6,7-դյույմանոց FHD+ Super AMOLED դիսփլեյ եւ եռակի դարձկեն խցիկ, որն ինքնաբերաբար միանում է լուսանկարման գործառույթն ակտիվացնելիս: Մարտկոցի տարողությունը կազմում է 3700 միկրոամպեր ժամ:

Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն եւ սեւ: Նորույթի մանրածախ գիննն սկսվում է 49 հազար 990 ռուբլուց, սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 27-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս