1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների 
գնդակահարության տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում մամուլի ասուլիսի այս մասին ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այն տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա:

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», - հավելել է նա:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]