News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը հարբած վիճակում է փորձել վրաերթի ենթարկել ակտիվիստ Էդմոնդ Աղաջանյանին: NEWS.am-ի հետ զրույցում պնդեց ակտիվիստը՝ միջադեպի մանրամասների մասին պատմելով:

«Ես եկա, մեքենան կանգնեցրի չեզոք դիրքում, իջա: Մի հատ մեքենա եկավ, ինձ հասնելուն պես դանդաղեցրեց ընթացքը, ես մտածեցի՝ կանգնում է, բայց չկանգնեց: Միանգամից գազ տվեց, ես վազեցի, կանգնեցի դիմացը, ինքը չկանգնեց: Հետո մի երկու մետր քշում էր, ես հետ էի գնում, նորից էր ինքը քշում, ստիպված պառկել եմ իր մեքենայի կապոտին, որը չընկնեմ տակը, ու ինքը տեղ ուներ հետ քշելու, բայց չէր քշում: Էս ամեն ինչը «Լիդիանի» կամերաները ֆիքսել են, մենք արդեն դիմել ենք ոստիկանություն»,- պատմեց Էդմոնդ Աղաջանյանը:

Ակտիվիստի խոսսքով՝ իր ընկերները խոսել են վարորդի հետ եւ վստահ կարող են ասել, որ վերջինը հարբած է եղել:

Էդմոնդ Աղաջանյանը հավելեց, որ վնասվածքներ, բարեբախտաբար, չի ստացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ին ժամը 11:45-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994թ. ծնված Էդմոնդ Ա.-ն եւ հաղորդում տվել, որ հունիսի 30-ին ժամը 21:30-ին «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք գործել տարածք: Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ