Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Մարտի 1-ի արյունոտ «խմբագրումը»

Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ընդառաջ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել 2008 թվականի իրադարձությունների մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը իրավապահների առջև պահանջ է դնում սեղմ ժամկետներում բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառողներին, ինչպես նաև վերանայել այս գործով դատապարտված ընդդիմադիրների մեղադրական վճիռները:

Հայտարարության ընդունումը «Ելք» դաշինքը կարևորում է խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ և անվտանգ իրացման, հանրային համերաշխության վերականգնման համար: Որպես հայտարարության ընդունման հիմնավորում՝ «Ելք»-ը նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչ օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել:

«Ելք»-ն ինչ-որ իմաստով Մարտի 1-ի քաղաքական շահառուներից մեկն է, որովհետև խմբակցության երկու պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը, առավելագույն պատժաչափերն են ստացել Մարտի 1-ի գործով: Մյուս կողմից՝ Մարտի 1-ը Հայաստանի սահմանադրական կարգի հիմքում դրված  գլխավոր ականներից մեկն է, և այս համատեքստում քաղաքական ուժերի վերաբերմունքն այս հարցին բացարձակապես համարժեք չէ: Ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ քաղաքական ուժերն այս իրադարձությունը հիշում են օրացույցին տուրք տալով և Մարտի 1-ի բացահայտման պահանջն ամենևին էլ չեն դարձրել այն բանալին, քաղաքական օրակարգի հարցը, որի միջոցով հնարավոր կլինի հասնել երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը:

Այս տարի փաստացի գործ ունենք Մարտի 1-ի տարելիցին նվիրված երեք առանձին նախաձեռնության հետ: ՀԱԿ-ը ավանդաբար անցկացնելու է իր երթը՝ հասկացնելով, սակայն, որ գործ ունենք դիսկրետ միջոցառման հետ, որը չի դառնալու քաղաքական օրակարգի մաս: Մուշեղ Սաղաթելյանը մարդկանց հրավիրել է Ազատության հրապարակ՝ ըստ էության, առանց քաղաքական օրակարգի ու ծրագրի: «Ելք»-ը չի բացառում, որ հրավիրելու է իր առանձին հանրահավաքը, որովհետև, Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ՀԱԿ-ի հետ ընդհանուր համաձայնություն չեն ձևավորել:

Դժվար չէ նկատել, որ Մարտի 1-ի բացահայտման պահանջը խուրդվել է երեք տարբեր լոկալ նախաձեռնություններում, և կասկածից վեր է, որ մարտի 2-ին կամ 12-ին այս հարցը դարձյալ «արխիվացվելու» է՝ մինչև հաջորդ տարելիցը:

Եթե Հայաստանում չկա որևէ ուժ, որը Մարտի 1-ի բացահայտման պահանջատեր է՝ պատմության իներցիային տուրք տալու փոխարեն, ապա դա բացահայտում է քաղաքական համակարգի չգրված կոնսենսուսը հակասահմանադրականության ստատուս քվոյի հաստատման և ռուսական գաղութատիրության պահպանման հարցում: Այս հարցերն իրականում փոխշաղկապված են, որովհետև Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը այն նշանային իրադարձություններն են, որոնք ամբողջացրել են Հայաստանում ռուսական ազդեցությունը՝ մեր երկրում ռուսական տոտալիտար, կոռուպցիոն համակարգի հետ սերտաճած քրեաօլիգարխիայի հաստատման ճանապարհով:

Սակայն խնդիրը նաև բարոյական կողմ ունի, որովհետև եթե Մարտի 1-ը մանրանում, դառնում է, ըստ էության, կուսակցական միջոցառումներ, վերանում է հասարակության սուբյեկտությունը՝ որպես ոճրագործության բացահայտման հիմնական պահանջատեր:

Արյունոտ իրադարձություններից տասը տարի անց դրանց հետևանքները վերացված չեն՝ անգամ դառնալով քաղաքական ուժերի վարքագիծը «խմբագրող» գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում