News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սպիտակ տանը հակասական հայտարարություններ են հնչում հակառուսական պատժամիջոցները խստացնելու հետ կապված որոշումներ ընդունելու շուրջ։ Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Այդ ֆոնին Մոսկվայի համար, իհարկե, շատ կարեւոր է, թե ի՞նչ է այդ մասին մտածում ԱՄՆ նախագահը եւ, առհասարակ, ի՞նչ է նա մտածում ներկա իրադրության եւ երկկողմ հարաբերությունների մասին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Մենք դեռ նման հայտարարություններ չենք լսել»,- հավելել է Պեսկովը։

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Թրամփը «հիացած չէր» փաստից, որ Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է Ռուսաստանի, ԿԺԴՀ-ի եւ Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Սակայն, ամենայն հավանականությամբ «նախագահը կստորագրի այդ փաստաթուղթը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ