Նախարար․ PayPal-ի հետ բանակցություններն ընթացքի մեջ են

Նախարար․ PayPal-ի հետ բանակցություններն ընթացքի մեջ են

PanARMENIAN.Net - PayPal-ի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են, նույն փուլում են նաև այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցությունները, հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր են տանում նաև սփյուռքի ու PayPal-ում աշխատող հայրենակիցները։

Արշակյանը հայտնել է, որ ՀՀ-ում ևս աշխատանքային խումբ կա և նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցով, ակտիվ բանակցություններին ներգրավված է նաև Կենտրոնական բանկը։

Նախարարը նշել է, որ դրական պրոգրեսի դեպքում անպայման տեղյակ կպահեն։

2019-ի դեկտեմբերին Արշակյանը հայտնել էր, որ նախարարույթւոնը Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցություններ է վարում՝ մի շարք ծառայությունների հայաֆիկացման համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---