Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Երևանում Արցախի ներքաղաքական իրավիճակը հասկանալու խնդիր կա․ Հայկ Խանումյան

Մարտի 31-ին Արցախում համապետական ընտրություններ են՝ ձևավորելու են Ազգային ժողով և ընտրելու են նախագահ: «Առաջին լրատվական»-ը այսօր հյուրընկալել է «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջին համար, Արցախի նախագահի թեկնածու Հայկ Խանումյանին:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ Արցախում քաղաքական ակտիվությունը սկսվել է դեռևս 2018 թվականի ամռանից. «Եվ որոշ կուսակցություններ, իրենց ոգուն համապատասխան, օգտագործում են փողը և տարբեր ապօրինի լծակներ. այս պահին աննախադեպ գումարներ են ծախսվում Արցախում, այնպիսի գումարներ, որ կարծում եմ Հարավային Կովկասի ոչ մի երկրում չեն ծախսվել ընտրողներին կաշառելու համար: Խոսքը, մասնավորապես, «Ազատ հայրենիք» կուսակցության և Արայիկ Հարությունյանի մասին է, որոնք փորձում են մարդկանց նյութապես շահագրգռելով ձայներ ստանալ»:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը չեզոքություն է դրսևորում, դուրս է եկել խաղից՝ որպես գործոն, և բնականաբար այս գործընթացների վրա ազդեցություն չունի, որովհետև ցանկություն էլ չունի. «Մի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընտրություններում արբիտր լինելու դերակատարողից վերածվել է քաղաքացիական հասարակության դերակատարի: Այսինքն՝ կատարելու է միայն դիտորդական առաքելություն, ինչը շատ կարևոր է հատկապես քվեարկության վերահսկման ընթացքում: Սակայն այսօր բաց քվեարկություններին փոխարինել է շատ փողը»:

Հայկ Խանումյանի կարծիքով՝ Երևանում Արցախի ներքաղաքական իրավիճակը հասկանալու խնդիր կա, և այդ խնդիրն ունի ոչ միայն կառավարությունը, այլև քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական շրջանակները: Նա ընդգծեց՝ ընտրությունների հավասար պայմաններ չկան. «Մեր դիտարկումներով՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը 500 անգամ ավելի գումար է ծախսելու, քան մենք. այդ գումարները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում