Ջավախքի Նինոծմինդա քաղաքում ամուսինը վրաերթի է ենթարկել կնոջը: Արմեն Խ.-ն մեքենայի հետընթացի ժամանակ չի նկատել, որ կինը մեքենայի հետեւում կանգնած է եւ տան բակում մեքենան հետ տալով՝ վրաերթի է ենթարկել նրան: Ա. Խ.-ն միայն կնոջ գոռգոռոցը լսելուց հետո է գլխի ընկել, որ վրաերթի է ենթարկել նրան, որից հետո 30-ամյա կնոջը տեղափոխել է Նինոծմինդայի հիվանդանոց: