News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալական Bulgari տան Opera Prima բույրի սրվակը վաճառվել է 200 հազար եվրոյով, հայտնում է Fashion Network-ը:

Հին հռոմեական երկունկ սափորի տեսքով կատարված սրվակի դեկորում ոսկի եւ գունավոր ու թանկարժեք քարեր են օգտագործվել, այդ թվում՝ ադամանդ (25 կարատ ընդհանուր քաշով), ցիտրին (50 կարատ), ամետիստ (4,45 կարատ): Գնորդի անունը չի հրապարակվել:

Կիտրոնի, նարնջի ծառի, մուշկի թերթերի նոտաներով եւ ծաղկային ակորդով բույրի կոմպոզիցիան պարֆումեր Դանիելա Անդրիեն 2014 թվականին ստեղծել է Bulgari-ի 130-ամյակի պատվին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bulgari տունը ժամացույցի 2 անվանակարգում ստացել է Grand Prix d'Horlogerie de Genève-2017-ի մրցանակներ. «Տղամադու լավագույն ժամացույց»՝ աշխարհում ամենանուրբ ավտոմատ Octo Finissimo Automatic-ի համար եւ «Տուրբյոնով լավագույն ժամացույց»՝ Octo Finissimo Tourbillon Skeleton-ի համար:

Bulgari-ն իտալական ոսկերչական տուն է, որը 1884 թվականին Հռոմում հիմնադրել է ծագումով Հունաստանից Սոտիրիոս Բուլգարիսը: Նրա բացած խանութը սկզբում հնաոճ իրեր է վաճառել, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Ապրանքանիշի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ