211652_close_icon
views-count4109 դիտում article-date 21:46 14-09-2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի: Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, Ձեր անգնահատելի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում Հայաստանում խորը հարգանք են վայելում։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով և փոխադարձ օգնության ավանդույթներով, որոնք տարեցտարի ամրապնդվում են և բազմապատկվում: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և փոխըմբռնումը, որոնք թույլ են տալիս կառուցողական մթնոլորտում քննարկել մեր պետությունների բազմակողմ համագործակցության հարցերը։ Հուսով եմ՝ կշարունակենք համատեղ կառուցողական աշխատանքը հայ-ռուսական փոխշահավետ կապերի ողջ համալիրի ամրապնդման ուղղությամբ։ Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

Նմանատիպ նյութեր