211652_close_icon
views-count10703 դիտում article-date 22:38 13-07-2017

Երևանում անցկացվել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամկազմի հավաքը

Երևանում hուլիսի 11-13-ն անցկացվել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Հավաքին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Հավաքական անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է: Հաջորդ փուլը գործնական հրաձգության տարրերի կիրառմամբ կրակային պարապմունքներն ու ձեռնամարտի ցուցադրական ելույթներն էին: Հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված եզրափակիչ խորհրդակցության ընթացքում:

Նմանատիպ նյութեր