Աշխարհ

22.08.2017 09:10


Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր և բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր և բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)

Oգոստոսի 21-ի երեկոյան Իտալական Իսկյա կղզում երկրաշարժ է տեղի ունեցել։

Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտից հայտնել են, որ 3.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 20.58-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Իսկյա կղզու արևմտյան ափին՝ ծովի 10 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ամենամեծ ավերածությունները եղել են կղզու հյուսիսային ափի Կազամիչոլա-Տերմե և Լակո-Ամենո առողջարանային քաղաքներում։

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհվել է 2 մարդ, 10 մարդ անհետ կորած է համարվում, 25-ը վնասվածքներ է ստացել, նրանցից 2-ի վիճակը ծանր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը