Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան

Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ  տապանաքարերի բեկորներ, որոնք  օգտագործվել են որպես դպրոցի աստիճան

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի հայերի միությունը։

«Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան:

Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանքի» գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---