Իսրայելի ՊՆ․ Իրանը 2-3 ամսից միջուկային ռումբի համար ամեն ինչ կունենա համար

Իսրայելի ՊՆ․ Իրանը 2-3 ամսից միջուկային ռումբի համար ամեն ինչ կունենա համար

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իրանը 2-3 ամսից կարող է անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ ունենալ միջուկային ռումբի արտադրության համար։ Այդ մասին Գանցն ասել է Foreign Policy-ին։

Գանցը զգուշացրել է, որ եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը, տարածաշրջանում հնարավոր է միջուկային սպառազինությունների մրցավազք, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարն ասել է նաև, որ ԱՄՆ զորքերի դուրս բերումն Աֆղանստանից երկարաժամկետ հեռանկարում կարող է թույլ տալ Իրանին և նրա կողմնակիցներին առավել վստահ գործել։ Ըստ նրա, չի կարելի թույլ տալ Թեհրանին եզրակացություն անել այս իրավիճակից, որ «հարկավոր է միայն ուժեղ և վճռական մնալ, և Արևմուտքը կհանձնվի»։

2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---