1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարետը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

Պարետը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման ավտոմեքենաներում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։

Ըստ նախկինում ընդունված որոշումների՝ դիմակ կրելը պարտադիր չէ նաև մինչև 6 տարեկան երեխաների, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունենալու դեպքում՝ պայմանով, որ այդ հիվանդություններն ունեցող անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Դիմակ կրելը պարտադիր չէ նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]