Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ինչո՞ւ է հեղափոխական Հայաստանը մնում չեկիստական Ռուսաստանի պատանդը

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ: Ելույթ ունենալով Կարակասում բազմահազարանոց հանրահավաքում՝ Գուայդոն հայտարարել է, թե իր վրա է վերցնում նախագահական պարտավորությունները, որպեսզի «վերջ տա իշխանության բռնազավթմանը, կազմի ժամանակավոր կառավարություն և անցկացնի արդար ընտրություններ»: Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ճանաչում է Գուայդոյի իշխանությունը: «Վենեսուելայի ժողովուրդը խիզախորեն պայքարեց Մադուրոյի և նրա վարչակազմի դեմ՝ պահանջելով ազատություն և օրինականություն»,- ասված է Թրամփի տարածած հայտարարության մեջ: Նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի, Բրազիլիայի, Պերուի, Արգենտինայի, Ուկրաինայի և Վրաստանի իշխանությունները:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում դեմ բողոքի ցույցերը չեն մարում ամիսներ շարունակ, հրաժարվում է թողնել պաշտոնը: Ռուսաստանը, Թուրքիան և Մեքսիկան հայտարարել են, որ աջակցում են նրան:

Վենեսուելայի իրադարձությունները լակմուսի թղթի պես բացահայտում են տարբեր երկրների քաղաքական համակարգերի որակները, փոքր պետությունների պարագայում՝ նրանց ինքնիշխանության մակարդակը։

Մեր հարևան Վրաստանը ձերբազատվել է սովետական անցյալից ու կարծրատիպերից, Մոսկվայի դիկտատից ու շտապել է ճանաչել Վենեսուելայի ժողովրդի հաղթանակը՝ չնայած ավտորիտար Մադուրոն շարունակում է դիմադրել ու արյուն հեղել՝ հույսը դնելով Պուտինի ու մյուս բռնապետների աջակցության վրա։ Եթե վերանանք քաղաքական տերմինաբանությունից, ապա Մոսկվան ու նրա սատելիտներն ըստ էության դարձել են վենեսուելական արյունահեղության հիմնական, այսպես ասած, քաղաքական սպոնսորները։

Թավշյա հեղափոխության բովով անցած Հայաստանը թվում է՝ հապաղելու կարիք չուներ ու անմիջապես պետք է ողջուներ Վենեսուելայում ժողովրդավարության, ըստ էության՝ հեղափոխության հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանի թիմը շատ լավ գիտի, թե ինչի է բերում Մոսկվայի աջակցությունը ավտորիտար ռեժիմներին. Հայաստանը 2008-ի մարտի 1-ին «ճաշակել» է այդ դառնությունը։ Հիմա, երբ Հայաստանում տեղի է ունենում Մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտման գործընթացը, դա ենթադրում է նաև քաղաքական գնահատական ավտորիտարիզմին ու նրա արտաքին սպոնսորներին։

Չնայած այս ակնհայտ իրողություններին՝ լավատես չենք ու առավել քան վստահ ենք, որ մեր ԱԳՆ-ն պաշտոնապես չի արձագանքելու Վենեսուելայի իրադարձություններին, հոռետեսական կանխատեսումներով՝ նույնիսկ կարող է աջակցությւն հայտնել Ռուսաստանի դիրքորոշմանը։ Գուայդոյի անցումային նախագահությունը չճանաչելն արդեն ռուսական դիրքորոշում է, որը Հայաստանի միջազգային գործընկերների մոտ կասկածներ է առաջացնելու Հայաստանի՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողության հարցում։

Երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե հեղափոխությունը չի հանգեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության, ըստ էության ու գործնականում ենթադրվում է, որ Հայաստանում ամբողջովին չի ապամոնտաժվել ռուսական վասալության ռեժիմը։ Սա ինքնին կասկածի տակ է դնում թավշյա հեղափոխության բովանդակությունը, էլ չասենք՝ պատմականությունը։

Երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ պահանջում է, որ միջազգային հանրությունը հաշվի նստի հեղափոխության հետ՝ ճանաչելով երկրի սուբյեկտության վերականգնումը, ապա պարտավոր է ինքն էլ ճանաչել այլ հասարակությունների դեմոկրատական մղումները՝ դուրս գալով ռուսական մամլիչի ազդեցությունից։ Հակառակ պարագայում մեր հեղափոխությունը բովանդակային հարթության վրա կուչ է գալու՝ սահմանափակվելով Հայաստանի, իսկ գուցե նույնիսկ՝ նրա իշխանական շենքերի տարածքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում