211652_close_icon
views-count1291 դիտում article-date 18:20 30-06-2022

Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ

Հունիսի 30-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:

Սերգեյ Չիչոյանը եւ Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:

Սերգեյ Չիչոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, Կարեն Բիշարյանի թեկնածությանը` 68 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր