Քաղաքական 09:40 28/11/2018 Հայաստան

Պե՞տք է արդյոք Հայաստանը քաղաքացիություն շնորհի օտարերկրյա ներդրողներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը:

Դեռ վաղ է որոշել, թե արդյոք օտարերկրյա ներդրողները շահագրգռված են գործարարությամբ զբաղվել Հայաստանում: Նոր ներդրողների բացակայության ընդհանուր բացատրությունը հետևյալն է՝  նրանք սպասում են 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնկալվում է, որ վարչապետի պաշտոնակատարի կուսակցությունը կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը: Կառավարության պաշտոնատարները կարծում են, որ դա կխրախուսի օտարերկրացիներին սկսել ներդրումներ կատարել Հայաստանում:

Այնուամենայնիվ, գոյություն ունի լրացուցիչ միջոց, որով Հայաստանը կարող է համեմատաբար արագ ներգրավել նոր օտարերկրյա ներդրողների՝ նրանց քաղաքացիություն առաջարկելով: Աշխարհի շատ երկրներ նման քաղաքացիություն են առաջարկում օտարերկրացիներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան և երրորդ աշխարհի երկրները:

Այս տարվա սկզբին հետաքննությամբ զբաղվող hetq.am կայքը հոդված էր հրապարակել Arton Capital-ի մասին, որը մասնագիտացած է «քաղաքացիություն ներդրումների միջոցով» ծրագրերում ամբողջ աշխարհում: Ներգաղթի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հրավերով ընկերության պատվիրակությունը անցյալ տարի այցելել էր Հայաստան: Այցելությունից հետո Arton Capital-ի կայքը նշել է. «ներդրումների միջոցով քաղաքացիության հայեցակարգի գաղափարը ընդունվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, արտաքին գործերի նախարարության, նախագահի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից»:

Բուլղարահայ Արմանդ Արթոնը Arton Capital ընկերության նախագահն է, իսկ Էմիլ Շահմուրադյանը՝ բիզնեսի զարգացման գծով փոխնախագահը: Arton Capital-ը գրասենյակներ ունի տասնյակ երկրներում: Իր ընկերության կայքէջում Արմանդ Արթոնը նշել է. «որպես հպարտ հայ, ինձ համար մեծ պատիվ է առաջարկել իմ տարիների մասնագիտական փորձն ու հմուտ «նոու-հաու»-ը՝ օգնել երկրին իր արտաքին ուղղակի ներդրումային նպատակներին հասնելու համար: Arton Capital-ն իր բարեգործական հանձնառության աջակցման համար խոստացել է խորհրդատվական վճարները նվիրաբերել Հայաստանում փախստականներին որպես օգնություն: Ավելի քան 20 հազար սիրիացիներ, որոնք հիմնականում ազգությամբ հայեր են, ապաստան են գտել Հայաստանում  2011 թ. սիրիական պատերազմի սկզբից»:

Նման ծրագրեր առաջարկող երկրներն օտարերկրացիներից պահանջում են քաղաքացիություն ստանալու համար ներդրումների տարբեր մակարդակներ: Arton Capital-ը Հայաստանին առաջարկում է պահանջել 50 հազար դոլարի փոքր գումար`որպես օտարերկրացու համար քաղաքացի դառնալու նվազագույն ներդրում: Այլ երկրներ ավելի շատ են պահանջում օտարերկրյա ներդրողներից, իսկ առավել գրավիչ երկրները պահանջում են ավելի քան 10 միլիոն դոլարի ներդրում քաղաքացիություն ստանալու համար: Ընկերությունը գտնում է, որ առաջիկա վեց տարում Հայաստանը կստանա 138 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ, եթե այն իրականացնի առաջարկվող ներդրումները քաղաքացիության ծրագրի համար:

Ըստ hetq.am կայքի՝ Arton Capital-ը խորհուրդ է տվել, որ «Հայաստանը հավանական ներդրողներին առաջարկի երկու տարբերակ՝ 50 հազար դոլարի ուղղակի ներդրում պետական որևէ հիմնադրամում կամ 100 հազար դոլարի ներդրում՝ կառավարության կողմից ընտրված դրամագլխի կառավարման ընկերությունների կողմից ֆինանսավորվող հիմնադրամում՝ որոշակի եկամտի հնարավորությամբ: Այն նաև առաջարկում է Հայաստանին սահմանել երկու տեսակի վճար: Առաջինը կլինի մինչև 10 հազար դոլարի չվերադարձվող գործընթացի վճար, իսկ երկրորդ վճարը, որի գումարը չի նշվում, կընդգրկի դիմորդների անձնական փաստաթղթերի և եկամտի աղբյուրների ստուգումը»:

Arton Capital-ը Հայաստան կատարած ուղևորության զեկույցում «կարևորում է երկրի դրական կողմերը, ինչպիսիք են՝ նրա ամուր կապերը համաշխարհային տնտեսական կենտրոնների հետ և նրա աշխարհագրական ու մշակութային մոտիկությունը ռազմավարական շուկաներին։ Հայաստանն առաջարկում է ներդրողների մուտք դեպի Ռուսաստան և գրեթե բոլոր հետխորհրդային պետություններ, ինչը նշանակում է մոտ 250 միլիոն հավանական սպառող, ներառյալ Կենտրոնական Ասիայում, ավելացրած գրեթե 82 միլիոնից ավելի սպառող հարևան Իրանում, որի հետ երկիրն բարիդրացիական հարաբերություններ ունի։ Եվ եթե երկիրը հասնի առանց վիզայի մուտք Շենգենյան գոտի, որը հնարավոր է 5-7 տարի հետո, նա կարող է արդարացիորեն պնդել, որ վերականգնել է իր պատմական դերը որպես արևմուտքն արևելքին կապող կանգառ Մետաքսի ճանապարհին։ Ընդհանուր առմամբ, երկարաժամկետ արժեքներ հետապնդող ներդրողները կարող են համոզվել Հայաստանի առավելությունների հիման վրա: Ելքով [առանց մուտքի թույլտվության] դեպի 60 և ավելի երկրներ, իր առանձնահատուկ փոխհարաբերություններով Ռուսաստանի հետ և աշխարհագրական հարևանությամբ Իրանի հետ, Հայաստանի քաղաքացիություն ստանալը կդիտվի ոչ միայն որպես մարդու ապագայի և անվտանգության ապահովման միջոց, այլև որպես ռազմավարական քայլ բիզնեսի զարգացման և դիրքավորման համար»:

Հատկանշական է, որ hetq.am-ն իր հոդվածում զգուշացրել է, որ շատ օտարերկրացիներ, որոնք  շահագրգռված են ներդրումներ կատարել քաղաքացիություն ձեռք բերելու համար, կարող են իրենց հետ բերել ամեն տեսակի ապօրինի գործողություններ, ինչպիսիք են՝ հարկերից խուսափելը, փողերի լվացումը, կոռուպցիան և կազմակերպված հանցավորությունը:

Հայաստանի կառավարության պաշտոնատար անձինք պետք է հավասարակշռեն քաղաքացիության ծրագրի համար ներդրումների օգուտները դրա թերությունների հետ։ Արտասահմանցի դիմորդները պետք է մանրակրկիտ քննության ենթարկվեն՝ մինչև իրենց ներդրումների դիմաց Հայաստանի քաղաքացիություն ստանալը:

Թարմացում ԱՄՆ ընտրություններում ամերիկահայ թեկնածուների վերաբերյալ

Ի հավելումն ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների ամերիկահայ թեկնածուների ցանկի, որոնց մասին ես տեղեկացրել էի նախորդ հոդվածում՝

- Դիք Հարփութլյանը (դեմոկրատ) ընտրվել է Հարավային Կարոլինա նահանգի Սենատում, 2018 թ. նոյեմբերի 6-ին։ Նա հաղթել է ձայների 52.3 տոկոսով ընդդեմ հանրապետական մրցակից Բենջամին Դանի (47.6 տոկոս)։

- Էնթոնի Բրինդիզին (դեմոկրատ) քվեարկության վերջնական հաշվարկի համաձայն ընտրվել է Կոնգրեսի անդամ Նյու Յորք նահանգից, 2018 թ. նոյեմբերի 6-ին։ Բրինդիզիի նախատատը ծնվել է Մարդինում, հարավ-արևելյան Թուրքիայում և Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Հալեպ, Սիրիա, որտեղ էլ ծնվել է նրա տատը։ 2019 թ. հունվարի դրությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կլինեն երեք ամերիկահայեր՝ Բրինդիզին, Էշուն և Սփիրը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին. Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}