«Թրամփը պարզապես չի ցանկանում Պուտինի հետ անձնապես թշնամանալ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և իր օգնականներին զայրացրել է այն, որ լրատվամիջոցներում է հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ չշնորհավորելու հրահանգը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահը որոշել զանգահարել իր ռուս գործընկերոջը:
«Թրամփն այդպիսին է: Եթե նա ինչ-որ մեկի հետ գործ է ունենում, ինչ-որ կերպ աշխատում է նրա հետ, ապա նա կշնորհավորի այդ մարդուն»,- ասել է աղբյուրը:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև «անհեթեթություն» է որակել Թրամփի հասցեին հնչող մեղադրանքները՝ իբր նա շատ մեղմ է վարվում Մոսկվայի հետ:
«Նա փակեց Սան-Ֆրանցիսկոյում հյուպատոսությունը, հաստատեց պատժամիջոցները… Պարզապես նա չի ցանկանում, որ Պուտինի հետ իր անձնական հարաբերությունները թշնամական լինեն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ