Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի համար անհասկանալի է, եթե 2014 թվականից ուսուցիչների համար գործում են մշակված էթիկայի նորմեր, և այն ընդամենը մեկ կետով է նորացվել, որևէ նոր փոփոխություն նոր ներկայացված նախագծում չկա, ի՞նչ իմաստ ունի ընդունել հերթական փաստաթուղթ, որը մեր իրական կյանքում ոչ մի փոփոխություն չի բերելու։
«Միգուցե, ավելի կարևոր է հասկանալ համակագրային լուծումները։ Գուցե կարևոոր է հասկանալ, թե որտեղ են պետք էթիկական կարգավորումներ, որտեղ՝ ֆինասնական, որտեղ են պետք օրենսդրական կարգավորումներ, քան փորձենք մի տեղ էթիկա կարգավորել, որը ավելի հեշտ է թվում, քան մյուս բաները, և խնդիրներին տանք հատվածական մոտեցում։ Ես չէի ցանկանա, որ սս դառնար հերթական գրված թուղթը, որը իրականում չի գործում, իսկ որպեսզի այն գործի, պետք է հենց մասնագիտական հանրույթի կողմից լինի մշակված և նրանց համար ընդունելի»,- այսօր «ԿԳՆ-ն կանոնակարգում է ուսուցչի վարքը․ ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խառատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում