Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գարդասիլի պատվաստումը Հայաստանում պետք էր վճարովի անել․ գիտնական

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը համարում է, որ Հայաստանում անցյալ տարվա վերջում մեկնարկած մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ գարդասիլով պատվաստումը հարկ էր վճարովի դարձնել, սիմվոլիկ վճարով, քանզի հայերը տարակուսանքով են վերաբերում այն ամենին, որ ձրի են տալիս։ Նա նաև համարում է, որ Հայաստանի գիտնականներն ու բժիշկները պետք է ակտիվորեն ներգրավվեն ի պաշտպանություն պատվաստման տեղեկատվական արշավում՝ հնարավոր բոլոր հարթակներում, լինեն դրանք սոցիալական ցանցերը, ԶԼՄ-ները, սեմինարները և կոնֆերանսները։ Այնինչ Հայաստանում բժշկական և գիտական ընկերակցությունն այդ առումով շատ պասիվ է։

«Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում Հովակիմ Զաքարյանը պատմեց, ինչպես են աշխատում պատվաստանյութերը, ինչու են պատվաստումներն անհրաժեշտ, և ինչպես են առաջանում պատվաստումների վտանգավորության մասին լուրերը։

Ե՞րբ է սկիզբ առել հակապատվաստումային շարժումը, և ինչո՞ւ է այն ակտիվացել վերջին տարիներին

Հակապատվաստումային շարժումը սկիզբ է առել 1970-ական թվականներին ԱՄՆ-ում։ Պատվաստումների դեմ պայքարողներին կարելի է բաժանել երկու պայմանական խմբի։ Առաջին խումբը, որն ամենամեծն է, կրոնական նկատառումներից ելնող մարդիկ են։Իսկ երկրորդն այն մարդիկ են, որոնք ունեն որոշակի նյութական շահեր։

Սկսեմ երկրորդ խմբից։ Ամենահայտնի օրինակը աուտիզմի և պատվաստումների միջև կապի  պատմությունն է։ Դա շատ շրջանառվող թեմա է մինչ օրս։ 1990-ականների վերջին Lancet հեղինակավոր ամսագրում մի բժիշկ հոդված տպագրեց հետազոտության մասին, որում դիտարկվել էր մարդկանց շատ փոքր խումբ՝ 10-ից պակաս։ Եվ նա եզրակացրել էր կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ եռավալենտ պատվաստանյութի և աուտիզմի կապի մասին։

Որոշ ժամանակ անց գիտնականները ցույց տվեցին, որ ի սկզբանե 10 հոգանոց խմբի տվյալների հիման վրա վիճակագրություն կազմելը սխալ է։ Իսկ հետո էլ պարզվեց, որ տվյալ բժիշկը մեկ այլ ընկերության հետազոտությունների մեջ է ներգրավված, որն այդ պատվաստանյութի այլընտրանքային տարբերակն էր փորձում շուկա մտցնել։ Այդ հոդվածը հետ կանչվեց, բժիշկը՝ զրկվեց աշխատելու իրավունքից, բայց պատմությունը մնաց։ Ու հիմա արդեն տարբեր պատվաստանյութեր են կապում աուտիզմի հետ։

Ինչ վերաբերում է առաջին խմբին, ապա, օրինակ, գարդասիլի դեպքում ասվում էր, որ եթե աղջիկներին պատվաստեն վաղ սեռահասուն տարիքում, 13-14 տարեկանում, ապա դրանից հետո, իմանալով, որ պաշտպանված են պապիլոմավիրուսից, նրանք կսկսեն անկանոն սեռական կյանքով ապրել։

Ամեն դեպքում, երկու խմբերին էլ մի շատ կարևոր բան է միավորում․ երկու խմբերում էլ ընդգրկված են մարդիկ, որոնք շատ ցածր գիտելիքներ ունեն կենսաբանությունից, չգիտեն ինչ է իմունիտետը, չգիտեն ընդհանրապես ինչպես է աշխատում իմունային համակարգը, չգիտեն ինչ է պատվաստանյութը, և ինչպես է պաշտպանում օրգանիզմը։

Ինտերնետը և հակապատվաստումային շարժումը

20-30 տարի առաջ հակապատվաստումային արշավները շատ քիչ էին, որի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ինտերնետ չկար, և մարդկանց շփման վայրը սոցիալական կայքերից դուրս էր։ Այժմ ցանկացած լավ կամ վատ գաղափար կարելի է դնել սոցիալական ցանցում և արագորեն շահարկել։ Եվ դա շատ արագ հետնորդներ կգտնի։

Ինչ վերաբերում է հակավակցինիստների հոդվածներին, որոնք տպագրվում են նույնիսկ գիտական պարբերականներում, սա մանիպուլյացիայի հարց է։ Եթե դիմացինը լավ մանիպուլյատոր է, ինքը հոդվածներ է ներկայացնում որոշակի գիտական կայքերից, և եթե այդ հղումներով կարդաա այդ հոդվածները, ապա կտեսնես, որ այդ հոդվածները լիովին այլ բանի մասին են։ Օրինակ, եթե դուք ուսումնասիրեք ASIA (Autoimmune/Infalammatory Syndrome Induced by Adjuvants) համախտանիշի հետ կապված գիտական հոդվածները, ապա կտեսնեք, որ այնտեղ ամեն բան այդքան պարզ չէ, և ամեն ինչ չէ, որ միանշանակորեն ապացուցված է։ Սրանք աշխատանքներ են, որոնք ուսումնասիրում են մարդկանց որոշակի խումբ, և փորձում են տեսնել, կան արդյոք կորելյացիաներ որոշակի հիվանդության և պատվաստման, կամ դրանում պարունակվող ադյուվանտի միջև։ Բայց այդ հետազոտությունների հեղինակները շատ զգուշավոր են իրենց կարծիքների մեջ, և միանշանակ հետևություններ չեն անում, որ պատվաստանյութի իքս ադյուվանտն առաջացնում է, օրինակ, աուտոիմունային հիվանդություն։ Նրանք հասկանում են, որ կարծիքը կարող է շատ արագ օգտագործվել տարբեր ճամբարների կողմից։

Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը, և ինչպե՞ս է իմունիտետ  ձեռք  բերվում։

Ցանկացած պատվաստանյութ պարունակում է կամ ամբողջ ախտածինը (վիրուսը կամ բակտերիան) ապակտիվացված կամ թուլացված տեսքով, կամ այդ ախտածինի որոշակի հատված։ Ժամանակակից պատվաստանյութերում օգտագործում են ախտածինի որոշակի հատվածներ։

Երբ ներարկում ենք պատվաստանյութը, դա օտարածին մարմին է, իմունային համակարգը միանգամից արձագանքում է։ Որոշակի բջիջներ, որոնք կոչվում են Բ-լիմֆոցիտներ, տվյալ օտարածին մարմնին հանդիպելուն պես սկսում են սինթեզել հակամարմիններ, որոնք սպեցիֆիկ են տվյալ օտարածին մարմնի նկատմամբ, որն անվանում ենք հակագեն։ Սինթեզվում են հակամարմիններ, որոնք սպեցիֆիկ են տվյալ հակագենի նկատմամբ։ Այն Բ-լիմֆոցիտները, որոնք հանդիպում են տվյալ հակագենին, սկսում են իրանց կլոնները ստեղծել, որոնք նույնպես հակամարմիններ են սինթեզում։ Երբ այդ հակամարմինները սինթեզվում են, դրանք բոլոր ախտածիններին գտնում և չեզոքացնում են։ Այնուհետև այդ Բ-լիմֆոցիտների կլոններից որոշակի քանակություն մնում է կամ արյան մեջ կամ որոշակի հյուսվածքներում, և դա իմունային հիշողություն կոչվածն է։ Եվ երբ մարդը պատվաստումից հետո վարակվում է, ապա այդ պահին նրա օրգանիզմում արդեն կան իմունային համակարգի այն բջիջները, որոնք տվյալ ախտածինին ճանաչում են, և իմունային պատասխանը շատ ավելի արագ է տեղի ունենում, և վիրուսը կամ բակտերիան չի հասցնում մարդուն վնասել։

Մեխանիզմը սա է, ուրիշ բան, որ երկու դարերի ընթացքում տեխնոլոգիաները փոխվել են․ այսօրվա պատվաստանյութերը շատ ավելի անվտանգ են, քան 50-ականներին ստեղծվածները։ Եվ սա վերաբերում է նաև գարդասիլին, որը չի պարունակում ամբողջական վիրուսը, այլ միայն դրա մի սպիտակուցը։

Անվտա՞նգ է արդյոք գարդասիլը

Այստեղ շատ կարևոր է մի բան նշել․ցանկացած պատվաստանյութ երբեք հարյուր տոկոսով անվտանգ չէ, շատ քիչ դեպքերում այն կարող է ունենալ կողմնակի ազդեցություն։ Հարցն այն է, արդյոք այդ կողմնանի ազդեցությունների հաճախությունն ավելի մեծ է, քան չպատվաստվելու բացասական արդյունքը։ Եթե ավելի մեծ չէ, ուրեմն պատվաստումը միանշանակ պետք է, որովհետեւ վարակիչ հիվանդությունները կանխելու այլ միջոց բժշկությունը չունի։ Բուժելը, եթե ինչ որ հիվանդություններ հնարավոր է բուժել, շատ ավելի թանկ է ու դժվար, քան կանխելը։

Ինչ վերաբերում է գարդասիլին, այն իրոք շատ ավելի անվտանգ պատվաստանյութ է, քան դասական եղանակով ստեղծված շատ պատվաստանյութեր, որոնք մենք կիրառում ենք պոլիկլինիկաներում։ Որովհետեւ, ի տարբերություն այդ պատվաստանյութերի, գարդասիլի մեջ չկա վիրուս՝ ոչ ինակտիվացված, ոչ թուլացված։ Դրա փոխարեն կա վիրուսի ընդամենը մեկ սպիտակուց, որն իմունային համակարգի մոտ առաջացնում է պատասխան։ Հետագայում, եթե մարդը վարակվում է ամբողջ վիրուսով, իմունային համակարգը, որն արդեն ճանաչում է այդ վիրուսի արտաքին սպիտակուցը, շատ արագ ոչնչացնում է այդ վիրուսը։ Այսինքն, կոնկրետ գարդասիլի անվտանգույան խնդիրն էլ ավելի լավ է լուծված, եւ գրանցված կողմնակի ազդեցությունների դեպքերի տոկոսը 0,1-ից էլ ցածր է։

Եղե՞լ են բարդացումների դեպքեր։ Իհարկե, եղել են։ Չկա այնպիսի պատվաստում, որից դեպք չլինի։ Հիմնական բարդացումները կարող են լինել տեղային ալերգիկ ռեակցիաները, ինչը բոլոր պատվաստնայութերին է բնորոշ, որովհետեւ պատվաստանույթը օտար մարմին է, և իմունիտետը արագ արձագանքում է դրան։ Եղել են թուլացումների, գիտակցության կորստի դեպքեր, բայց դրանք շատ հազվադեպ են։ Որևէ ապացուցված փաստ, որ գարդասիլն առաջացնում է, օրինակ չբերություն, ընդհանրապես չկա։ Բայց, օրինակ, արգանդի պարանոցի քաղցկեղն, իհարկե,հանգեցնում է չբերության։ Այսինքն, չբերության հանգեցնում է ոչ թե պատվաստվելը, այլ չպատվաստվելը։

Աուտոիմունային հիվանդությունները և պատվաստումները

Ընդհանրապես մեր իմունային համակարգի նպատակն է պաշտպանել օրգանիզմը օտարածին մարմիններից, թույլ չտալ, որպեսզի ախտածին մարմինները՝ բակտերիաները, վիրուսները, սնկերը և այլն վնասեն օրգանիզմին։ Դա նշանակում է, որ իմունային համակարգը պետք է կարողանա տարբերել օտարածինը սեփականից։ Բայց լինում են դեպքեր, երբ այդ մեխանիզմները խանգարվում են, եւ իմունային համակարգը սեփական օրգանիզմը սկսում է ճանաչել որպես օտարածին։ Բազում հիվանդություններ կան, որոնք դասվում են աուտոիմունային հիվանդությունների շարքին․ դիաբետ, ռևմատոիդ արթրիտ, ցրված սկլերոզ։ Սրանք վիճակներ են, որոնք պայմանավորված են գենետիկական մուտացիաներով։ Այսպիսի մարդկանց հետ պետք է շատ զգույշ լինել։ Պարզ է, որ նրանց պատվաստելը լավ միտք չէ։

Կան մի քանի աշխատանքներ, որտեղ ցույց են տալիս, որ պատվաստանյութերում պարունակվող ալյումինի ադյուվանտները կարող են առաջացնել աուտոիմունային պատասխան։ Բայց այստեղ շատ կարեւոր է նշել այն, որ դրանք հիմնականում առաջանում են հիպերիմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։ Եթե կան փաստեր, որ տվյալ մարդու իմունային համակարգը նորմալ չի աշխատում, մասնավորապես, գերակտիվացված իմունային համակարգ ունի, այդ դեպքում պատվաստումներից պետք է միշտ զգուշանալ։ Այդ խմբի մոտ կարող է բարդացումների վտանգ լինել։ Ցավոք, նրանք որոշ դեպքերում բացահայտված չեն լինում։ Բայց այդ խումբը շատ փոքր է ամբողջ մոլորակի վրա։ Հետևաբար ասել, որ այս փոքրիկ խմբի պատճառով եկեք ամբողջ բնակչությանը տվյալ պաստվաստումը չանենք, դա ուղղակի ռիսկերի գնահատման տեսանկյունից շատ սխալ կլինի։  Դեղատանը վաճառվող ցանկացած դեղ ունի հակացուցումներ տարբեր խմբի մարդկանց համար, բայց դրանից չի բխում, որ այդ դեղն անվտանգ չէ:

Եվ, օրինակ, նույն այդ ASIA համախտանիշը շատ ավելի հաճախ նկարագրված է այն կանանց մոտ, ովքեր սիլիկոնե իմպլանտներ են տեղադրել, բայց ոչ ոք չի ասում, թող կանայք սիլիկոնե իմպլանտներ չօգտագործեն, որովհետև դա շահութաբեր բիզնես է։ Բայց բոլորը կապում են դա ադյուվանտների եւ պատվաստման հետ։

Ապահովո՞ւմ է արդյոք գարդասիլը երկարատև իմունիտետ

Ընդհանրապես շատ պատվաստանյութեր, ցավոք սրտի, հարյուր տոկոսանոց ցմահ իմունիտետ չեն ապահովում։ Դրա համար որոշ ժամանակ անց պետք է նորից պատվաստվել, օրինակ, դիֆտերիայի դեմ։ Որովհետեւ իմունային համակարգն ունի որոշակի հիշողություն, եւ այն կարող է երկար կամ կարճ լինել։

Գարդասիլի առաջին փորձարկումները մարդկանց մեծ խմբի՝ մոտ 30000 հոգու վրա կատարվել է  դեռևս 2000-ականներին։ Մինչ այդ գարդասիլը մի քանի տարի հետազոտվել է լաբորատորիայում՝ կենդանիների վրա։ Իմունային պատասխանը գնահատելի երեւույթ է, դա կարելի է հաշվել եւ գնահատել։ Ովքեր ասում են, պատվաստանութը դեռ տասը տարի է, որ գոյություն ունի, ինչպես են գնահատել, այդ մարդիկ չեն հասկանում, թե այդ պրոցեսները ինչպես են տեղի ունենում։ Կան հսկայածավալ տվյալներ, այդ թվում այլ պատվաստումների մասին, եւ դրանց հետ համեմատելով, ինչպես նաև կենդանիների վրա փորձերը և պիլոտային ծրագրերը հաշվի առնելով, կարելի է որոշակի պրոտոկոլներ մշակել։

Որպես վերջաբան

Ավստրալիայում 10 տարի ինտենսիվ պատվաստվում են գարդասիլով, որովհետեւ գարդասիլը ստեղծող գիտնականներից մեկն ավստրալիացի էր, եւ արդեն որոշ քաղաքներում, որտեղ մեկնարկել էին պիլոտային ծրագրերը, հասնում են թիրախային խբերի 90 տոկոսի ընդգրկվածության։ Ու նրանց մտքով չի անցնում, որ դա հատուկ ռազմավարական ծրագիր է ավստրալացիների թվի կրճատման համար և այլն։

Մեզ մոտ Հայաստանում այդ պատվաստման հետ կապված կար ևս մեկ խնդիր․ այդ ծրագիրը պետք էր անել վճարովի, քանի որ մեր հանրության մեջ կա թյուր կարծիք, որ այն ինչ անվճար է, վատն է․դա փորձարկում է, անորակ, ժամկետանց մի բան է։ Եթե դնեին սիմվոլիկ մի գումար, թեկուզ 1000 դրամ, ապա բոլորը կպատվաստվեին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում