Ընձուղտի օգնությամբ ամերիկացին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
ԱՄՆ Միսսուրի նահանգի բնակիչ Կոդի Հոլլն իր սիրելիին առաջարկություն անելու առանձնահատուկ ձև է մտածել: Նա համոզել է տեղի կենդանաբանական այգու աշխատակիցներին այդ գործում ներգրավել Միլի ընձուղտին: Վեստի.ռու-ն, հղում անելով Yahoo!-ին, գրում է, որ ամերիկացու ծրագիրն աշխատել է, սիրելին համաձայնվել է լինել նրա կինը:
Կոդի Հոլլը խնդրել է կենդանաբանական այգու աշխատակիցներին ամուսնական մատանին կախել ընձուղտի պարանոցին: Դրանից հետո տղամարդն իր ընկերուհուն հրավիրել է կենդանաբանական այգի: Էքսկուրսիայի ընթացքում աշխատակիցներն առաջարկել են աղջկան կերակրել ընձուղտին: Երբ Միլին գլուխը կախել է, որպեսզի վերցնի կերն աղջկա ձեռքից, նա տեսել է պարանոցից կախված մատանին:
Հենց այդ պահին Հոլլը նրան առաջարկություն է արել: Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտարարել են, որ Միլին պետք է դառնա զույգի հարսնեական արարողության պատվավոր հյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին