Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան այսօր

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան այսօր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության շրջանակներում նոյեմբերի 21-ին կկայանա երեք հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 17:00-ին կկայանա B խմբի Անգլիա-Իրան խաղը:  20:00-ին կմեկնարկի Սենեգալ-Նիդերլանդներ (A խումբ) հանդիպումը և 23:00-ից էլ կսկսվի B խմբի ԱՄՆ-Ուելս դիմակայությունը:

Նոյեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը Էներ Վալենսիայի դուբլ շնորհիվ հաղթեց տանտերերին`Կատարի ընտրանուն:

Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին): Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարզադաշտերում, որոնք փակ են և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր. հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:  Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]