Իրանական սահմանապահները կալանավորել են ԱՄԷ ուղևորվող նավը՝ վառելիքի մաքսանենգության կասկածանքով: Այդ մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, հաղորդել է Fars գործակալությունը:
Նշվում է, որ Պարսից ծոցում կալանավորված նավը հետևել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգից: Նավում եղել է 250 հազար լիտր մաքսանենգ դիզելային վառելիք:
Կալանավորումը տեղի է ունեցել Մեծ Թանբ կղզուց մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Նավում գտնվող 11 մարդուց կազմված անձնակազմը ձերբակալվել և հանձնվել է դատական համակարգին։