«Նինոծմինդա» մաքսային անցակետի նոր շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ
Վրաց-հայկական սահմանի Նինոծմինդայի մաքսային անցակետի շինարարությունը սկսվել է 2012 թ.-ի հունիսի 1-ից: Վրաստանի եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, շենքի շինարարությունը կավարտվի մինչ այս տարվա վերջ:
Jnews-ի փոխանցմամբ, «Նինոծմինդա» մաքսային անցակետի նոր շենքը չի օգտագործվում: Այն գտնվում է գործող շենքից ոչ հեռու: Շենքի շուրջը, ձյան վրա, մարդու ոտնահետքեր չկան: Շենքում շարժում նույնպես չկա:
Նինոծմինդայի մաքսային անցակետի կառուցման մրցույթը հայտարարվել էր 2012 թ.-ի մարտի 13-ին: Նախագիծը նախաձեռնվել և ֆինանսավորվում է Վրաստանի եկամուտների ծառայության կողմից: Շինարարության համար հատկացված գումարը կազմում է 13 439 000 լարի (ներառյալ ԱԱՀ-ն): Շենքը կառուցելու իրավունքի մրցույթին մասնակցել է վեց ընկերություն: Տենդեր-մրցույթը հաղթել է ԲԸ «Մոնոլիթմշենի» ընկերությունը 9 865 979 լարիով: (ներառյալ ԱԱՀ-ն):
Նախագծի համաձայն նոր մաքսային անցակետը լինելու է 1.75 հա տարածքով (40x 107 մ) երկհարկանի ժամանակակից շենք: Շինարարության պայմանագիրը ստորագրվել է 2012 թ. հունիսի 1-ին: Շինարարությունը, պայմանագրի համաձայն, պետք է ավարտվեր 19 ամսվա ընթացքում՝ մինչ 2014 թ.-ի հունվարի 20-ը: Սակայն, պայմանագրում 17 անգամ մտցվել է փոփոխություն: Վերջին փոփոխությունը ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 14-ին, ու այդ փոփոխության համաձայն, շինարարական աշխատանքների վերջնական ավարտը նշվել է 2015 թ.-ի հունիսի 25-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին