25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախցի երիտասարդը վաճառել է երիկամը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։

6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։

Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ՝ 32-ամյա Ք. Մ-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լևոնի միջոցով վաճառել է երիկամը։ Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու և այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ