Նրանք չորով քեշ պայմանավորվածություններ ունեն, վստահաբար. Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյան-Ալիև զույգի մասին
«Ով-ով, բայց գոնե Ալիևը շատ լավ գիտի, թե ինչ է պայմանավորվել կապիտուլյանտի հետ ի վնաս Հայաստանի և Արցախի և դրա համար էլ շարունակում է հոխորտալ»,- ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը և համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի լռության պատճառը Ալիևի հետ այդ հարցում էլ պայմանավորվածության հետևանք է :
«Նրանք չորով քեշ պայմանավորվածություններ ունեն, վստահաբար»,- եզրակացրեց բանախոսը և մտահոգություն հայտնեց, որ հասարակությունը դեռ շարունակում է Փաշինյանին հանդուրժել, իսկ վերջինս շարունակում է տարածքներ հանձնել:
Եսայանը հայտարարեց, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, ապա չեն կարող բացառել, որ վաղը նոր փաստաթղթեր հայտնվեն զիջումների վերաբերյալ և վերջում էլ պարզվի, որ Հայաստանը այլևս Ադրբեջան է, իսկ այնտեղ իշխանություն է թուրք-ադրբեջանական խումբը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո հնչած գնահատականներին՝ Մարգարիտ Եսայանը հայտնեց, որ իշխանական դաշտում հերթական անգամ մանիպուլյացվում է այն ամենը, ինչ ասվել է երրորդ նախագահի կողմից:
«Այն քաղաքական ուժը, որն ամբողջ Արցախն է տալիս, Հայաստանի հարավն է տալիս, դեռ երեսատեղ ունի և այս ողբերգությունը ժողովրդի վզին փաթաթելուց հետո իրեն իրավունք է վերապահում հոխորտալ՝ նախագահի խոսքն աղավաղելով և կեղծ ներկայացնելով»,- հայտարարեց նա:
Մարգարիտա Եսայանը նկատեց, որ ասուլիսում Սերժ Սարգսյանի ասածը չի վերաբերում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին, այդ թեզ, ըստ նրա, գործող իշխանություններին է և նրանք այդ տարածքները տվեցին պատերազմով և զոհերի գնով:
«Ով ունի ընկալունակության խնդիր, խորհուրդ եմ տալիս նորից լսել Սերժ Սարգսանի ասածը, որը հետևյալն էր՝ ունենում էինք Արցախի անկախ կարգավիճակ, անվտանգության գոտի և կապ Քարվաճառով և Բերձորով՝ միջազգայնորեն ճանաչված անկախ Արցախ, որի կարգավիճակը որոշելու էր հետագայում Արցախի ժողովուրդը»,- հայտարարեց նախկին պատգամավորը:
Մարգարիտ Եսայանը գտնում է, որ մանիպուլյացիայի փորձերն արդյունք չեն տա, քանի որ բոլորը տեսել են, թե պարտության, այդքան զոհերի և հողերի հանձնման պատասխանատուն ով է։
«Հասարակությունը գիտի, թե ով է այսօր տարածաշրջանում կայացած մեր բանակի հերն անիծել»,- հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը։ Նա նշեց, որ պարզ է դարձել Հայաստանից Արցախում այլևս չծառայելու որոշումը՝ և հասկանալի չէ, թե ինչու են հայկական երկրորդ հանրապետությունից մնացած փոքր պատառիկը թողնում անպաշտպան:
Եսայանը նկատեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի ներկայացրած տարբերակի, ներկայում մենք չունենք Արցախի կարգավիճակ, անվտանգության գոտի, բանակցային ֆորմատ:
Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հատարարությունն, ըստ որի, նա համաձայնել էր 2017 թվականին կրկին դառնալ վարչապետ՝ ստանձնելով Արցախի խնդրի արժանապատիվ լուծման տարբերակը:
«2018 թ. իշխանափոխությունը տեղի ունեցավ ոչ թ Արցախի խնդիրը, հայանպաստ, արցախանպաստ լուծելու, այլ թուրքանպաստ և ադրբեջանանպաստ լուծելու համար»,- հայտարարեց Եսայանը և համոզմունք հայտնեց, որ շատ շուտով Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա և Նիկոլը, և իր թայֆան կկանգնեն դատարանի առաջ, ու բոլոր հարցերի պատասախանը կտան:
Դիմելով ժողովրդին՝ Մարգարիտ Եսայանը նկատեց, որ ներկայումս իշխանության կռիվ չէ, այլ երկիրը փրկելու կռիվ, և բոլորին կոչ արեց փետրվարի 20-ին գնալ հանրահավաքի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին