Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Ռուսական «քվանշ»․ ի՞նչ է պատասխանելու Երևանը

Քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին ամենաէական հարվածը հասցվել է յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական արժանապատվությանը։ Թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը մեր իշխանությունների, մեծ իմաստով, երկչոտ արձագանքը համարեցինք արտառոց ու համարժեք։ Այլ խոսքով՝ արտառոց է համարվում անգամ այն փաստը, որ ինչ-որ հարցում մերոնք համարձակվում են «թույլբերան» չհամաձայնել Մոսկվայի հետ, այլ խոսքով՝ կարևորվում է խնդրի ոչ թե բովանդակային, այլ ֆորմալիստական բաղադրիչը։

Իրականում՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է «հիբրիդային պատերազմ» ու Քոչարյանի գործոնը այդ ծրագրի բաղադրիչներից մեկն է ու սա կարծես գիտակցում են բոլորը՝ գերադասելով խուճուճ ձևակերպումներով քողարկել իրականությունը։ Այս պատմության մեջ արտառոցը հենց այն է, որ ռուսական դավադրության իրականացմանը լծվել են ոչ թե Հայաստան ուղարկված էմիսարներ կամ մեր «հինգերերոդ շարասյան» «զիվորները», այլ՝ դեսպանը, որը, մեր տպավորությամբ, զբաղված է հին համակարգի տարբեր սեգմենտների գործողությունների համակարգմամբ, այլ խոսքով՝ մենեջմենտով։

Եթե այս պատկերը համարում ենք իրական ու օբյեկտիվ, ապա պաշտոնական Երևանի պատասխանը քաղաքական առումով համարժեք չէր, նույնիսկ բովանդակազուրկ էր

Նախ՝ նկատենք, որ գործադիր իշխանությունը Ռուսաստանի դեսպանի վարքագծին գրեթե չի անդրադարձել․ խոսել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, դեսպանի՝ ԱԳՆ կանչվելու մասին, գրառումով տեղյակ է պահել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հակառակը, փորձել է «ջրել» կատարվածը կամ «տաշել» «սուր» անկյունները։

Պակաս կարևոր չէ հնչեցված գնահատականների բովանդակությունը։

Միրզոյանն, ըստ էության, քաղաքական գնահատական չի տվել ու ընդամենն ասել է, որ չի ողջունում հանդիպումը, ընդ որում՝ կենտրոնանալով ոչ այնքան ռուսական քաղաքականության, որքան՝ Քոչարյանի վարքագծի կամ կարգավիճակի վրա։ Մինչդեռ՝ եթե ՌԴ դեսպանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ապա Մոսկվային պետք է հասցեագրվեր բողոքի նոտա կամ ԱԳՆ-ն հանդես գար համապատասխան հայտարարությամբ։ Սա կլիներ համարժեք պատասխան։

Իհարկե, մեր իշխանությունները կարող են արդարանալ՝ ասելով, թե խոսքը ռազմավարական դաշնակցի գործողությունների մասին է ու բանը չէի կարելի հասցնել դիվանագիտական առճակատման կամ սկանդալի։

Գուցե համաձայնեմ, սակայն այդ դեպքում խնդիրը պետք էր լուծել դիվանագիտական խողովակներով ու հանդես չգալ հրապարակային «անատամ» հայտարարություններով։ Գոնե կարելի էր կանխատեսել, որ Մոսկվան անելու է պատասխան քայլը, այլ խոսքով՝ Երևանի երկչոտ պտասխանին հաջորդելու է ռուսական «քվանշը»։ Դա էլ տեղի ունեցավ ու Ռուսաստանի դեսպանը հյուրընկալվեց այս անգամ ՍԴ բնախագահ Հրայր Թովմասյանին, որն իշխանության ներկայացուցիչ է հանդիսանում ֆորմալ առումով, իսկ իրականում իշխանության մեջ իր ներկայությամբ փաստում է, որ հեղափոխության վերջնական ֆորմալացումը տեղի չի ունեցել։

Դիվանագիտությունը զեղումներ չի սիրում ու իրադարձությունները ոչ թե ողջունվում կամ չեն ողջունվում, այլ դրանց տրվում են հստակ քաղաքական գնահատականներ՝ կոնկրետ տեքստերով։ Երկրի ներքին կյանքին միջամտությունները արժանանում են կոնկրետ գնահատականի, ոչ թե միջնորդավորված տեղեկատվություն տարածելու, այլ՝ հրապարակային պաշտոնական գնահատականի միջոցով։

Չի կարելի հասարակության մոտ «դուխով» երևալ, իսկ Մոսկվային հավաստիացնել, թե եղածը մի բան չէ, որովհետև նման կիսատ քայլերով իրականում մեծացնում ենք հենց Մոսկվայի մանևրելու հնարավորությունը։ Օրինակ՝ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ արդարանում էր ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի «խաթրին» կպնելու համար՝ մինչև Մոսկվան ստացավ դրա գինը․ մեր ՊՆ համապատասխան մասնագետները հայտնվեցին Սիրիայում՝ Պուտինի կայսերական ամբիցիաները բավարարելու համար։

Հիմա անկարելի է թույլ տալ նույն սցենարի կրկնությունը, մանավանդ, որ ռուսական քաղաքականության ցինիզմը սահմաններ չի ճանաչում։ Պուտինը կարող է հոկտեմբերին Երևանում Քոչարյանին հանդիպելու սպառնալիքով մի կարևոր ստրատեգիական զիջում կորզել Հայաստանից՝ «փայլուն» հարաբերությունների քողածածկույթով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում