19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«44 օրվա ընթացքում կորցրել ենք 4 բնակավայր, Սյունիքում լուրջ խնդիրներ ունենք, 2 կարևոր դիրք ենք զիջել, Կապան գնացող ճանապարհը թշնամու հսկողության տակ է». Իշխան Սաղաթելյան

«Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այս անգամ հրավերը կապված էր ՀՔԾ-ի դիմաց արած իր ելույթին:
Սաղաթելյանը լրաագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողություններին, այս ընթացքում արված քայլերին: Դիտարկմանը, թե շարժման անդամները հայտարարում էին, որ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի է լինելու, արձագանքեց:

«Դեռ Ամանորը չի եկել, մեր պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով: Բոլոր այն տեսակետները, կարծիքները, որ պայքարը կարող է մարել, պայքարը կարող է նահանջել, մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ նման բան տեղի ունենալ պարզապես չի կարող: Քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարը գնալով ավելի թեժանալու է, որովհետև հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի կառավարությանը: Րոպե առաջ պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կառուցել նորմալ երկիր»:

Լրագրողի հարցին, թե հաճախ հնչում են կարծիքներ, որ շարժման ներկայացուցիչներն ինչ-որ բան այն չեն անում, կամ պետք է դիմել այլ գործողությունների, Սաղաթելյանն արձագանքեց՝ հիշեցնելով երեկ առավոտյան կառավարության շենքի շրջափակումը: Ասաց, թե իր դիտարկմամբ՝ երեկվա գործողությունները բավականին վճռական էին, քանի որ չորս ժամ կառավարությունը շրջափակված էր:

«Մենք ամեն ինչ և ամեն օր անելու ենք, որպեսզի այս մարդը հեռանա: Մեր պայքարը վճռական է, աննահանջ է: Ամեն ինչ անելու ենք՝ մինչև Նոր տարին լինի դա, ու իրոք, 2021-ը՝ առանց Նիկոլի: Եթե հանկարծ նոր տարի մտնենք Նիկոլով, մենք, այսինքն՝ այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքարել: Որևէ բան չի փոխվելու:

Հենց այսօր ևս տեղի են ունենալու անհնազանդության տարբեր բողոքի ակցիաներ, ամեն օր շարունակվելու է: Հանրապետության հրապարակում մեր վրաններն ավելի են ամրացվելու, այնտեղ է տեղափոխվելու նաև մեր կենտրոնական շտաբը: Ըստ էության Հանրապետության հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով հասարակության որոշ հատվածի անտարբերությանը երկրում կատարվող իրադարձություններին՝ կարծիք հայտնեց, թե դա ժամանակավոր է, ու այդ քաղաքացիները ևս առաջիկա օրերին կմիանան իրենց:

«Կորցնում ենք ամեն օր, կորցնում ենք ամեն վայրկյան, որը մեր պետականությունը այս տեմպերով կտանի կործանման: Ստացվել է մի իրավիճակ, երբ իշխանության քարոզչության ու որոշների անմիջական մասնակցությամբ փորձում են այս պայքարը դարձնել ընդդիմություն և իշխանություն պայքար: Նիկոլը հրահրում է, որ սա դարձնի դասակարգային պայքար, այսինքն՝ էլիտա, ժողովուրդ, հներ, նորեր, նախկիններ: Հասկանո՞ւմ եք՝ երկար քայքայելուց հետո հիմա մի նոր պրոցես է սկսվել՝ էլիտա և ժողովուրդ: Այստեղ է, որ մեր հասարակության որոշակի կարևոր զանգված դեռ չի գիտակցում, որ սա իշխանության-ընդդիմության կռիվ չի: Սա երկիրը, պետականությունը փրկելու ծրագիր է: Ես վստահ եմ, որ այն մեր քաղաքացիները, որոնք ամբողջությամբ դեռ չեն գնահատում այս իրավիճակը, առաջիկա օրերին պետք է հասկանան, գիտակցեն և միանան:

Մենք կորցրել ենք 44 օրվա ընթացքում չորս բնակավայր, Սյունիքում լուրջ խնդիրներ ունենք, երկու կարևոր դիրք ենք զիջել, Կապան գնացող ճանապարհը թշնամու հսկողության տակ է, երեկ դուք տեսաք Որոտանը, տեսնում եք Գեղարքունիքը, սա է իրավիճակը: Այսինքն՝ ո՞նց կարա հայ մարդը լինի անտարբեր, ու ասի՝ «օքեյ, քանի Երևանի կենտրոնում չեն, շարունակեմ մնալ տանը»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը, ապա վստահաբար հայտարարեց, թե չի լինելու այդպիսի բան: «Հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին չեն հանդուրժելու այս չարիքի կառավարությանը և թույլ չեն տալու, որ այս խելագարը մեր պետությունը տանի կործանելու»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ