211652_close_icon
views-count181221 դիտում article-date 19:10 27-07-2017

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով որպես կասկածյալ ձերբակալվել է նրա որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ [color=#EF2929]Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 Փողոցի, 4 տան բնակիչ,23-ամյա Նորիկ Մանուկի Սիմոնյանը[/color]: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորիկի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նաև սպանվածի կինը: Զարհուրելի սպանությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վարչության պետ Սամվել Ասատրյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյան և նույն վարչության Ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյան, ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, ՀՔԿ նախագահի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան աշխատակիցները: [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/26/1073372/]SHAMSHYAN.com[/url]-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին՝ Դալարիկ գյուղի վարչական տարածքում, ժողովրդի կողմից հայտնի «Մատուռի հատվածում» հայտնաբերել էին տղամարդու դի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեին կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ: Փրկարարները սպանվածի դին մեծ դժվարությամբ դրել են հատուկ դիապարկի մեջ և այն տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: [b]Սպանված Մանուկ Սիմոնյանը կնոջ և որդու հետ, ովքեր կասկածվում են նրան սպանելու մեջ[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0287476001501177126733564.jpg[/img] [b]Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր