25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատմել են հետագա քայլերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատմել են հետագա քայլերի մասին:

Ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նոր բողոք է ուղարկել ՄԻԵԴ, պարբերաբար տեղեկություն է փոխանցվում դատական գործընթացի ընթացքի եւ նախկին նախագահի իրավունքների պաշտպանության հետ կապված: Փաստաբան Արամ Վարդեւանյանը կապի մեջ է երկրի օմբուդսմենի հետ:

«Մարդու իրավունքների՝ մասշտաբային առումով աննախադեպ խախտում է տեղի ունենում: Թղթի վրա դատավոր կա, սակայն փաստացի չկա»,- նշեց Արամ Վարդեւանյանը: Նա հիշեցրեց, որ արդեն ավելի քան 5 ամիս է՝ չի դիտարկվել խափանման միջոցի փոփոխության հարցը՝ չնայած նրան, որ ինչպես եվրոպական, այնպես էլ հայրենական օրենսդրությունը պահանջում են պարբերաբար դիտարկել այդ հարցը:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ